Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ խթանելու փոխգործակցելիությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

אירוע צד בבלם, שנערך במסגרת COP30, אורגן לקראת נשיאות ארמניה ב־COP17

Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ խթանելու փոխգործակցելիությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանման գլոբալ գործընթացների միջև

Նոյեմբերի 12-ին, Բրազիլի Բելեմ քաղաքում ընթացող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ համաժողովի շրջանակներում, Հայաստանի կողմից՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ՀՀ նախագահությանն ընդառաջ, կազմակերպվել է հարակից միջոցառում «Կլիմայի և կենսաբազմազանության գործողությունների առաջմղում. Բելեմի կողմերի համաժողովի արդյունքները որպես խթան Երևանում կայանալիք կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի համար» խորագրով։
אירוע צד בבלם, שנערך במסגרת COP30, אורגן לקראת נשיאות ארמניה ב־COP17
Միջոցառումը կազմակերպվել էր Բրազիլի, Կոլումբիայի, Պանամայի և Գերմանիայի հետ համատեղ, ինչպես նաև Բանգլադեշի, Ավստրալիայի, Միացյալ Թագավորության և Հնդկաստանի հասարակական կազմակերպությունների և ակադեմիական հաստատությունների հետ համագործակցությամբ։
Միջոցառման առանցքում էին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի և Կունմինգ-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի միջև կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ նպաստելու Ռիոյի բնապահպանական երեք կոնվենցիաների միջև համադրելիության, համագործակցության և սիներգիայի առաջմղմանը։ Մասնակիցներն անդրադարձ են կատարել կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի միջև փոխկապակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի` ընդգծելով առկա մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ գլոբալ համակարգված գործողությունների անհրաժեշտությունը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ազգային մակարդակում իրական և չափելի գործողությունների միջոցով գլոբալ պարտավորությունների տեղայնացմանը։ Մասնակիցները կարևորել են ոլորտային համագործակցությունն ու ներառականությունը՝ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներգրավմամբ, ինչպես նաև գիտության և տեխնոլոգիաների կիրառումը կլիմայական և կենսաբազմազանության խնդիրների արդյունավետ լուծման համար։
Մասնակիցներն ընդգծել են նաև միջազգային կոնվենցիաների, ինստիտուտների և քաղաքականության շրջանակների միջև առավել սերտ համակարգման անհրաժեշտությունը` ուղղված Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի իրականացման արդյունավետ դիտարկմանը 2026 թվականին Երևանում կայանալիք COP17-ի շրջանակներում։
Միջոցառման ընթացքում վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ խթանելու համադրելիությունն ու փոխգործակցելիությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանման գլոբալ գործընթացների միջև՝ նպաստելով ամբողջական, ներառական և գործողությունների վրա հիմնված օրակարգի ձևավորմանը` որպես Կենսաբանական բազմազանության մասին կոմվենցիայի կողմերի 17-րդ հանդիպման նախագահող երկիր:
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

משרד החוץ הישראלי יגיש החלטה על הכרה רשמית ברצח העם הארמני

Իսրայելի ԱԳՆ-ն բանաձև կներկայացնի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը երկրի կառավարությանն է ներկայացնելու Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ բանաձև։ Երկրի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրել է X-ի

PACE מאמצת החלטה המביעה דאגה רצינית לגבי דיכוי מערכתי של התנגדות באזרבייג’ן

ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 24-ին նոր բանաձև է ընդունել՝ լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում այլախոհության համակարգային ճնշման կապակցությամբ, ընդգծել երկրի ցածր վարկանիշը Մամուլի ազատության ինդեքսում

חוזה אזרחי לבחירת מועמד יו”ר האסיפה הלאומית שלה היום, סגני ראש הממשלה והשרים יישארו ללא שינוי בממשלה החדשה

«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին կընտրի այսօր. նոր Կառավարությունում փոխվարչապետներն ու նախարարները չեն փոխվի

ԱԺ նախագահի ընտրության հետ կապված՝ իմ մոտեցումները չեմ հայտնի, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում ենք կայացնելու: Առաջադրված թեկնածուներից փակ,