Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան

Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան

Երբ խոսում ենք խաղաղության, համագործակցության, տարածաշրջանի զարգացման մասին, չենք կարող շրջանցել մյուս խրթին հարցը, որը վերաբերում է մեր արևմտյան հարևանին։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ մեր երկխոսությունը բավականին ակտիվ է ու արդյունավետ։

«Առանձին համագործակցության դրսևորումներ են եղել և կշարունակվեն, ինչպիսիք են, օրինակ, ուսանողների համար կրթաթոշակները, Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգումը, Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովները։ Այդպիսի մի համաժողով եղավ Կարսում ամռանը, և ահա դրա մյուս փուլը լինելու է Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովը Հայաստանում։ Կարծեմ՝ մյուս տարվա սկզբին արդեն կկարողանանք դա անել»,— ասաց Միրզոյանը՝ նշելով, որ մեծ հետաքրքրություն է եղել առաջին համաժողովի դեպքում, և վստահություն հայտնելով, որ երկրորդի դեպքում էլ այդպես կլինի թե՛ հայաստանցի, թե՛ Թուրքիայի գործարարների կողմից։

ԱԳՄԱ նախարարն անդրադարձավ այդ աստիճանական դրսևորումներից մի էական դրսևորմանը, հիշեցրեց՝ նախկինում տեխնիկապես Հայաստան-Թուրքիա առևտուրն իրականացվում էր երրորդ երկրների միջոցով, և ահա այդ խոչընդոտն ընթացիկ տարում վերացվել է։

«Նկատի ունեմ Հայաստանից Թուրքիա և Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծում-արտահանումը։ Այժմ դա մաքսային իմաստով ուղիղ է, իհարկե, աշխարհագրորեն դեռևս երրորդ երկրի՝ Վրաստանի տարածքով է տեղի ունենում»,- պարզաբանեց նա։

Միրզոյանի խոսքով՝ չնայած ամբողջ առաջընթացին ու առկա դրական դինամիկային ու բովանդակությանը՝ այս պահին Հայաստան-Թուրքիա սահմանը շարունակում է մնալ փակ, սակայն ինքն առիթ է ունեցել մի քանի անգամ ասելու՝ գործընթացն այնքան է հասունացել, և կողմերը բազմաթիվ հարցերի վերաբերյալ ունեն այնպիսի լավ փոխըմբռնում, որ մենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում և Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատում։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Գերմանիան՝ որպես ԵՄ անդամ, Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է. վարչապետը՝ Գերմանիայի ԱԳ նախարարին

Գերմանիան՝ որպես ԵՄ անդամ, Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է. վարչապետը՝ Գերմանիայի ԱԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Յոհան Վադեֆուլի այցը Հայաստան և ընդգծել երկկողմ հարաբերությունների բարձր

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի. Վադեֆուլ

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի. Վադեֆուլ

«Թրամփի ուղու» երկու ուղղությամբ տեխնիկական պարամետրերի համաձայնեցման նպատակով ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համատեղ եռակողմ տեխնիկական աշխատանքային խումբ է ստեղծվել, որը նոյեմբերի 6-ին անցել է աշխատանքի՝ հայտարարել է