Փարիզի արվեստի և մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

נשיא מרכז ז’ורז’ פומפידו לאמנות ותרבות בפריז מבקר במתחם הזיכרון לרצח העם הארמני

Փարիզի արվեստի և մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան լե Բոնը այսօր՝ փետրվարի 14-ին, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Ֆրանսիայից ժամանած հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը մեծ հետաքրքրությամբ են լսել հատկապես Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեության մասին:

ՀՑԹԻ տնօրենը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում դրված Ֆրանսիայի կողմից 2001 թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված կոթողը:

Այնուհետև հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին պարոն Լորան լե Բոն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ