Փետրվարին ԱՄՆ փոխնախագահը կայցելի Հայաստան ու Ադրբեջան․ Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

סגן נשיא ארה”ב יבקר בארמניה ואזרבייג’ן בפברואר: טראמפ מודה לפשיניאן ולאלייב
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ անցյալ տարվա օգոստոսին մեր կողմից ստորագրված խաղաղության համաձայնագիրը հարգելու համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին գրել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։
Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն  իր կողմից կանգնեցված ութ պատերազմներից մեկն է: Հիմա տիրում են բարգավաճում և խաղաղություն։
«Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ մեր խաղաղության ջանքերը զարգացնելու և «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման» նախագիծն առաջ մղելու համար։
Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ: Մենք Հայաստանի հետ համաձայնագիր կստորագրենք միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ: Մենք կստորագրենք պայմանագրեր կիսահաղորդիչների մեր խոշորագույն արտադրողների հետ: Մենք կվաճառենք ամերիկյան արտադրության պաշտպանական սարքավորումներ Ադրբեջանին, այդ թվում՝ զրահաբաճկոններ, մոտորանավակներ և այլն», — ընդգծել է Թրամփը:
Հիշեցնենք՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՀ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագիրը, որն օգոստոսի 11-ին փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է:
Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն: Դիվանագիտական հարաբերությունների հաստատում նախատեսված է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածով:
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

התקיים דיון במתכונת דיון מעגלי פתוח תחת הכותרת: „תקשורת ואמון הציבור: ניווט במרחב התקשורתי”.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։  Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել