Քաղաքական բարեկամությունը Սլովենիայի և Հայաստանի գործարարների ու ժողովուրդների համար պետք է վերածվի կոնկրետ հնարավորությունների

Քաղաքական բարեկամությունը Սլովենիայի և Հայաստանի գործարարների ու ժողովուրդների համար պետք է վերածվի կոնկրետ հնարավորությունների

Քաղաքական բարեկամությունը Սլովենիայի և Հայաստանի գործարարների ու ժողովուրդների համար պետք է վերածվի կոնկրետ հնարավորությունների. Կայզերը՝ Միրզոյանին

«Մեր այսօրվա ուղերձը հստակ է՝ քաղաքական բարեկամությունը մեր գործարարների և ժողովուրդների համար պետք է վերածվի կոնկրետ հնարավորությունների։ Սլովենիան առաջարկում է բարենպաստ միջավայր միջազգային բիզնեսի համար։ Կառավարությունն այս պահին փորձում է մեր գործարար միջավայրն ավելի մրցունակ, ռազմավարական և կանխատեսելի դարձնել»։ Այդ մասին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը։

«Սլովենիան Կենտրոնական Եվրոպայի խաչմերուկներում է։ Մենք նախկինում խոսում էինք, թե որքան կարևոր է է՛լ ավելի ընդլայնել երկխոսությունը Կենտրոնական Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի, մասնավորապես՝ Հայաստանի միջև, և Սլովենիան հենց այս համատեքստում իսկապես հրաշալի տրանսպորտային-լոգիստիկ կապակցվածություն է առաջարկում», — ասաց նա։

Նախարար Կայզերը կարևորեց Կոպերի նավահանգստի ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ այն կարող է լոգիստիկ հանգույց դառնալ հայկական ընկերությունների՝ եվրոպական շուկաներ դուրս գալու համար։

Ըստ նրա՝ Սլովենիայի աշխարհագրական դիրքը և զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են նաև նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի և Սլովենիայի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև հայկական բիզնեսի՝ ԵՄ միասնական շուկա մուտք գործելու համար։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ԵՄ-ն ուժեղ թիմ կուղարկի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների նոր փուլին. Ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն ուժեղ թիմ կուղարկի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների նոր փուլին. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիներ փնտրելու վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի եվրոպական ուժեղ թիմի մասնակցությամբ: Այս մասին

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Նոյեմբերի 25-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի

Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Նիկլաս Վագների գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս