Քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է

Քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է

Այսօր քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է: 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. և 1995 թ. համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի շփման գծի ամբողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։

Ապրիլի 5-ին ձեռք բերվեց կրակի դադարեցման պայմանավորվածություն։ Հայկական կողմն ունեցավ 100-ից ավելի զոհ, այդ թվում՝ երեխա և տարեցներ: Ադրբեջանի վերահսկողությանն անցավ Լեռնային Ղարաբաղի շուրջ 800 հա տարածք: Եթե մինչև այս պատերազմը պարբերաբար սահմանային միջադեպեր էին արձանագրվում, 2016-ի Ապրիլյանից հետո արդեն ակնհայտ էր՝ Ադրբեջանը խաղաղ բանակցություններով հարցը լուծելու մտադրություն չունի:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ישראל הגישה מחאה לספרד

Իսրայելը բողոք է հայտնել Իսպանիային

Երկուշաբթի Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թել Ավիվում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆրանցիսկ Պեդրոսին՝ բողոք հայտնելու Իսպանիայի երիտասարդության հարցերի նախարար Սիրա Ռեգոյի ՝ պաղեստինյան

חתימה ואשרור הסכם השלום הם הסוגיה המרכזית הבאה בסדר היום המשותף של ארמניה ואזרבייג’ן: ראש הממשלה

Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օրակարգի հաջորդ խոշոր թեման է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը

ישראל ומדינות ערב דנו בהסכמי אברהם לראשונה מזה שלוש שנים

Իսրայելը և արաբական երկրները երեք տարվա ընթացքում առաջին անգամ քննարկել են Աբրահամի համաձայնագրերը

Բահրեյնի, Իսրայելի, Մարոկկոյի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները երեք տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել են Նյու Յորքում՝ Աբրահամի համաձայնագրերի շրջանակում՝ նպատակ ունենալով