ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Էլիսա Ջոբսոնի հետ

Meeting of Secretary General of Ministry of Foreign Affairs of Armenia with Chief of Advocacy of International Crisis Group
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Միջազգային ճգնաժամային խմբի աջակցության հարցերով ղեկավար Էլիսա Ջոբսոնի հետ:
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները, տարածաշրջանային մարտահրավերները և շարունակական համագործակցության անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման նպատակով:
Դավիթ Կարապետյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը նպաստելու խաղաղության, կայունության և կառուցողական երկխոսության ամրապնդմանը՝ որպես տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման հիմնասյուներ:
Գլխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ Հայաստանի տեսլականը:
Մտքեր են փոխանակվել համագործակցության նոր հեռանկարների շուրջ՝ ուղղված փոխգործակցության ընդլայնմանը և տարածաշրջանային խաղաղության և կայունության նախաձեռնությունների խթանմանը:
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

סוריה וישראל מקיימות שיחות ברמה גבוהה

Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

Դամասկոսի պաշտոնական տվյալներով՝ Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են սկսել՝ ուղղված երկու երկրի միջև լարվածության նվազեցմանը: Սիրիայի պատվիրակությունը՝ անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ

ניקול פאשיניאן בירך את נשיא קזחסטן

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը

רובן רוביניאן קיבל את פני שגריר הפדרציה הרוסית ברפובליקה של ארמניה

ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: