ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը` տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը

סגן שר החוץ של ארמניה רוברט אביסוגומוניאן השתתף בפורום העולמי ה-11 של UNAOC

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը դեկտեմբերի 14-ին մասնակցել է Ռիյադում անցկացվող ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 11-րդ համաշխարհային ֆորումին, որի շրջանակներում ելույթով հանդես է եկել Դաշինքի բարեկամների խմբի բարձրաստիճան հանդիպմանը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է, որ հակամարտությունների կանխարգելման, հասարակությունների միջև վստահության վերականգնման և բոլոր համայնքների արժանապատվության և ինքնության պաշտպանության գրավականը խաղաղության և բռնության դեմ պայքարի մշակույթի խթանումն է` հիմնված հանդուրժողականության և փոխըմբռնման վրա:

Այս համատեքստում նշել է, որ Հայաստանը ակտիվորեն նպաստում է ատելության խոսքի, ռասայական և էթնիկ խտրականության ու այլատյացության դեմ ուղղված համաշխարհային ջանքերին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Քաղաքակրթությունների դաշինքի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում:

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ ներգրավվածությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մոսուլի ոգու վերականգնումը» նախաձեռնության շրջանակներում իրականացվող Իրաքի փաստագրական մշակութային ժառանգության վերականգնմանը, Լիբանանում «Կապույտ վահան» կազմակերպության կողմից իրականացվող միջազգային նախագծերին, ինչպես նաև Պաղեստինի Պետության հետ համագործակցությանը` ուղղված վերջինիս վտանգված փաստագրական մշակութային ժառանգության պաշտպանությանը:

Ներկայացրել է նաև 1954 թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի 16-րդ հանդիպման շրջանակներում Հայաստանի նախաձեռնած և միաձայն ընդունված բանաձևը՝ ուղղված նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման ամրապնդմանը:

ԱԳ նախարարի տեղակալն առանձնահատուկ շեշտել է ՀՀ առաջնահերթությունն` ուղղված երիտասարդության հզորացմանը և բազմազանության ու ներառականության խթանմանը: Այս համատեքստում ներկաների ուշադրությունը հրավիրել է 2027 թ․ Հայաստանում հյուրընկալվող Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային խաղերին:

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև Հայաստանի համար կանխարգելման օրակարգի առաջնահերթությունը` վկայակոչելով  2025 թ. սեպտեմբերի 5-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի շրջանակներում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։

Անդրադառնալով տարածաշրջանային զարցացումներին` ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը` տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը:

Այս համատեքստում կարևորվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածություննեի իրականացումը` ի նպաստ Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդման, ավելի կայուն և համագործակցային միջավայրի հաստատման:

Կարևորվել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ու դրա կարևոր բաղադրիչի՝ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացումը՝ մարդկանց միջև շփումների միջոցով տարածաշրջանում խաղաղության խթանման և վստահության ամրապնդման համար:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ