Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել է նաև Ղազախ-Իջևան հատվածում ուղիղ կապ ունենալու հարցը

At meeting with representatives of Azerbaijani civil society, issue of establishing direct connection in Kazakh–Ijevan section also discussed

Մեզ համար ամենաանհանգստացնող հարցն այն է, որ TRIPP-ի մասով Ադրբեջանի տեսակետը և մոտեցումը TRIPP-ով՝ Նախիջևանով, Թուրքիայի Կարս-Դիլիջու երկաթուղով Կարսի հետ կապվելն է և Հայաստանը կիսամեկուսացած վիճակում թողնելը, երբ արդեն նույն Գյումրի-Երասխ երկաթուղին չօգտագործվի: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Սամվել Մելիքսեթյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ Հայաստանում տեղի ունեցած հանդիպման քննարկումներին:

«Տպավորությունն այն է, որ ադրբեջանական կողմը, այնուամենայնիվ, երկու ուղիների օգտագործմանն էլ դեմ չէ, բայց ես կասեի, որ այստեղ շատ մրցակցային մոտեցում ունի, և առաջնահերթությունը տալու է հենց իր նախագծերին: Մյուս կողմից դեմ չէ նաև Հայաստանի տարածքով տարբեր կոմունիկացիաների բացմանը, նաև՝ Վրաստանի տարածքով, այսինքն՝ ավելի կոմպլեքսային մոտեցումների կողմնակից է: Կարծում եմ, և բազմիցս նշել են, որ այստեղ արդեն հայկական կողմից է կախված, այն աշխատանքներից, որ մենք կիրականացնենք մեր տարածքում, թե ինչպիսի տեսք են ունենալու այդ կումունիկացիաները:

Մենք առաջարկել ենք տարբեր լուծումներ այս գործընթացի շրջանակներում, օրինակ՝ արդեն իսկ բացել երկաթուղային կապը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ, որպեսզի ադրբեջանական կողմը վերականգնի Նախիջևանի երկաթուղու հատվածը, և մենք չսպասենք հավելյալ երկու-երեք տարի, մինչև Մեղրիի հատվածն ավարտվի, և իրենք ևս մի երկու-երեք տարի վերականգնեն այդ հատվածը: Այսինքն՝ եթե զուգահեռ սկսենք այդ գործընթացները, ավելի արագ կունենանք աշխատող կոմունիկացիաներ, և դա մեզ նաև շանս կտա, հնարավորություն կտա՝ օգտագործելու Գյումրի-Երասխ հատվածը:

Նաև Ղազախ-Իջևան հատվածում ուղիղ կապի մասին ենք խոսել, և կարծում եմ՝ հաջորդ քայլը երկկողմ տնտեսական հարաբերությունների շրջանակներում շատ կարևոր է, որ սկզբից ունենանք ավտոմոբիլային, հետո նաև՝ երկաթուղային կապ հենց այդ հատվածում, և այս մասով կան տարբեր պրակտիվ առաջարկներ, լուծումներ»,- ասաց նա:

Ընդհանուր առմամբ Սամվել Մելիքսեթյանը երկխոսության ընտրված ձևաչափն օգտակար համարեց, քանի որ հակառակ կողմին ավելի լավ հասկանալու, դրա հիման վրա սեփական քայլերը, ակնկալիքները ձևավորելու ու ավելի իրատեսական հողի վրա կանգնելու հնարավորություն է ստեղծվում՝ միաժամանակ հասկանալով, որ, ինչպես Մելիքսեթյանն է եզրակացնում, հակառակ կողմը բավականին դանդաղաշարժ է լինելու և ցանկացած նոր քայլ անելու է ընդմիջումներով:

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 13–14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանում անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ניקול פשיניאן מקבל הודעות ברכה משותפים בינלאומיים ביום הולדתו

Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

האיחוד האירופי מאשים את רוסיה בניסיון להשפיע על הבחירות בארמניה

ԵՄ-ն Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի ընտրութան վրա ազդելու փորձի համար

«Ակնհայտ է, որ ժամանակի ընտրությունը պատահական չէ։ Ռուսաստանը ձգտում է վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել խորհրդարանի ընտրության արդյունքի վրա: Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական կայունությանը,

ניקול פאשיניאן ולדימיר פוטין מנהלים שיחת טלפון

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ հղել։