Ազովի ծովում բեռնատար նավերի վրա դրոնների հարձակումից ադրբեջանցիներ են զոհվել

אזרבייג’נים נהרגו בהתקפת מזל”ט על ספינות משא בים אזוב

Գիշերը երկու օտարերկրյա բեռնատար նավ, որոնցում Ադրբեջանի 25 քաղաքացի է եղել, ենթարկվել Է անօդաչու թռչող սարքերի հարձակման: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Ազովի ծովում ադրբեջանցիներով նավերի գնդակոծման մասին տեղական լրատվամիջոցների հարցերին։ Նա նշել է, որ հիշյալ նավերը չեն պատկանում Ադրբեջանին։

«Ռուսական կողմը հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է Ադրբեջանի հինգ և վիրավորվել երեք քաղաքացի: Վիրավորներին տեղափոխել են Եյսկի հիվանդանոց։

«Արտգործնախարարությունն այժմ այս հարցի շուրջ աշխատանքները համակարգում է համապատասխան պետական ​​մարմինների, մեր երկրի դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունների, ինչպես նաև համապատասխան երկրների իրավասու մարմինների հետ: Ռուսաստանում մեր դեսպանատան մի քանի աշխատակից մեկնել է դեպքի վայր: Մեր քաղաքացիների վիճակի, նրանց հայրենիք վերադարձի և անհրաժեշտ հյուպատոսական աջակցության տրամադրման հետ կապված հարցերը վերահսկվում են»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ