Skip to content

ԱԺ փոխնախագահը Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը

[ad_1]

Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ֆրանսիայի պատգամավորական պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելիի հետ:

Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր, վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների փոխհարաբերությունների ռազմավարական նշանակությունը գլոբալ և տարածաշրջանային բարդ իրավիճակում:

Հակոբ Արշակյանն ընդգծել է ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման կարևորությունը, որը կնպաստի տնտեսական, սոցիալ-մշակութային կապերի զարգացմանը:

Կարևորվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ԵՄ-ին անդամակցության գործընթացի մասին օրենքի նախագիծը: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգը:

Նա ընդգծել Է Ֆրանսիայի առանձնահատուկ դերը պաշտպանական, քաղաքական և այլ ոլորտներում համագործակցության տեսանկյունից:

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

ԱԺ նախագահի տեղակալը պատվիրակությանը նաև տեղեկացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի մասին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կեղծ հայտարարությունների պատճառով սահմանային լարվածության սրման կապակցությամբ: Ընդգծվել է հումանիտար հարցերի լուծման կարևորությունը, ինչպիսին է հայ գերիների վերադարձը:

Հայկական պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Գրեթե 20 հազար դիմում-բողոքներ ու զանգեր ՄԻՊ գրասենյակին. 2024 բյուջեն կատարվել է 97.7 տոկոսով

Գրեթե 20 հազար դիմում-բողոքներ ու զանգեր ՄԻՊ գրասենյակին. 2024 բյուջեն կատարվել է 97.7 տոկոսով

Գրեթե 20 հազար դիմում-բողոքներ ու զանգեր՝ ՄԻՊ գրասենյակին: Դրական լուծում է ստացել գործերի մոտ 13 տոկոսը, ինչը կանխատեսված ցուցանիշի գերակատարում է համարել աշխատակազմի գլխավոր քարտուղարը:

Ռուս-ամերիկյան բանակցությունների հաջորդ փուլերը տեղի կունենան Մոսկվայում և Վաշինգտոնում

Ռուս-ամերիկյան բանակցությունների հաջորդ փուլերը տեղի կունենան Մոսկվայում և Վաշինգտոնում

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նախնական որոշում են ընդունել երկկողմ դիվանագիտական հարաբերություններում առկա «գրգռիչների» վերացման հարցով խորհրդակցությունները Ստամբուլից իրենց մայրաքաղաքներ տեղափոխելու մասին, և բանակցությունների նոր փուլը մոտ