ԱԺ փոխնախագահը Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը

Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ֆրանսիայի պատգամավորական պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելիի հետ:

Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր, վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների փոխհարաբերությունների ռազմավարական նշանակությունը գլոբալ և տարածաշրջանային բարդ իրավիճակում:

Հակոբ Արշակյանն ընդգծել է ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման կարևորությունը, որը կնպաստի տնտեսական, սոցիալ-մշակութային կապերի զարգացմանը:

Կարևորվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ԵՄ-ին անդամակցության գործընթացի մասին օրենքի նախագիծը: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգը:

Նա ընդգծել Է Ֆրանսիայի առանձնահատուկ դերը պաշտպանական, քաղաքական և այլ ոլորտներում համագործակցության տեսանկյունից:

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

ԱԺ նախագահի տեղակալը պատվիրակությանը նաև տեղեկացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի մասին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կեղծ հայտարարությունների պատճառով սահմանային լարվածության սրման կապակցությամբ: Ընդգծվել է հումանիտար հարցերի լուծման կարևորությունը, ինչպիսին է հայ գերիների վերադարձը:

Հայկական պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Armenian Ambassador to US met with Yosry Barsoum: TRIPP implementation process discussed

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Յոսրի Բարսումի հետ․ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացը

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել MITRE կազմակերպության ներքին անվտանգության ապահովման կենտրոնի (Center for Securing Homeland) փոխնախագահ և տնօրեն Յոսրի Բարսումի հետ՝ հայտնում են դեսպանությունից։

סגן שר החוץ של ארמניה משתתף בישיבת מועצת שרי החוץ של חבר העמים במוסקבה

ՀՀ ԱԳ փոխնախարարը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Ապրիլի 17-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։ Այս մասին տեղեկացնում են

Pashinyan receives NVIDIA vice president, heads of Integra Technologies and ServiceTitan

Վարչապետի և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներների հանդիպումը

Վարչապետի և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներների հանդիպմանն ընդգծվել է՝ ՀՀ-ում ԱԲ գործարանի և տվյալների կենտրոնի նախագիծը հաջողությամբ կյանքի է կոչվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA