ԱՄՆ պետքարտուղարությունն ամփոփել է Ռուբիոյի այցը Հայաստան

US State Department summarizes Rubio’s visit to Armenia

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է հրապարակել, որում նշվում է, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը հայտարարում են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) շրջանակային համաձայնագրի նախաստորագրման մասին և ստորագրում են ռազմավարական գործընկերության խարտիան և կարևորագույն հանածոների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել են Երևանում և հայտարարել ԱՄՆ-ՀՀ հարաբերությունները խթանող զարգացումների մասին։

Նախ՝ պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP)  վերաբերյալ երկկողմ շրջանակային համաձայնագրի նախաստորագրման մասին։ Սա կարևորագույն ձեռքբերում է բարգավաճ ապագա իրականացնելու ճանապարհին, որը նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստանձնած պատմական պարտավորություններով։ Միացյալ Նահանգները և Հայաստանն այժմ մեկ քայլով ավելի մոտ են տարածաշրջանում անարգել, մուլտիմոդալ տարանցիկ հաղորդակցության հաստատմանը՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Տեքստը նաև նկարագրում է TRIPP Development Company (TDC) համատեղ ձեռնարկության ուրվագծերը, որը Միացյալ Նահանգների և Հայաստանի համատեղ ձեռնարկություն է և կոչված է աջակցելու առևտրի, տրանսպորտի և տնտեսական զարգացմանը՝ միաժամանակ բարելավելով միջազգային, միջպետական ​​և ներպետական ​​տրանսպորտային կապը։ Միացյալ Նահանգները նաև սերտորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ՝ TRIPP նախագծի ինժեներագեոդեզիական հետազոտության շրջանակում: ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու լինել տարածաշրջանում գլոբալ առևտրի ընդլայնմանը, խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը:

Բացի այդ, պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև կարևորագույն օգտակար հանածոների և հազվագյուտ մետաղների արդյունահանման և վերամշակման ոլորտում մատակարարումների ապահովման շրջանակային համաձայնագիրը: Այս զարգացումներով Միացյալ Նահանգները և Հայաստանը ցույց են տալիս երկկողմ հարաբերությունների ընդլայնման իրենց համատեղ հանձնառությունը և շարունակում են կատարել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի ստորագրած փոխըմբռնման հուշագրերում տրված խոստումները»,- ասված է պետքարտուղարության մամուլի հաղորդագրությունում։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Multi-sector Partnerships, Synergies & New Opportunities, a fishbowl discussion titled Media & Public Trust: Navigating the Communications Environment was held.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։ Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել