ԱՄՆ փոխնախագահը Մյունխենում է

ԱՄՆ փոխնախագահը Մյունխենում է


ԱՄՆ փոխնախագահ Ջի Դի Վենսը ժամանել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտությունը և բանակցային կարգավորմանը վերաբերող հարցեր: Նախատեսվում է, որ անվտանգության համաժողովի ընթացքում Վենսը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Իսկ մինչև այդ ԱՄՆ փոխնախագահը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ: Հանդիպումից առաջ Վենսը նշել է, որ քննարկելու են պաշտպանության հարցում ավելի շատ ռեսուրսներ ներդնելու հարցը, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը և բանակցությունների առանձնահատկությունները: Հանդիպման մեկնարկին Ջի Դի Վենսը նշել է, որ Վաշինգտոնն առաջին հերթին ցանկանում է համոզվել, որ ՆԱՏՕ-ն իրականում կառուցված է ապագայի համար: «Մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ն մի փոքր ավելի մեծ բեռ է ստանձնել Եվրոպայում, ինչը խանգարում է որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա կենտրոնանալ Արևելյան Ասիայում որոշ մարտահրավերների վրա»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Lebanese PM bans Hezbollah’s military activities after attack on Israel

Լիբանանի իշխանությունները արգելել են «Հըզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում

Մերձավոր Արևելքի հակամարտության կտրուկ սրման ֆոնին Լիբանանի կառավարությունն «անհապաղ արգելք» է կիրառել արմատական ​​շիա «Հըզբոլլահ» շարժման ռազմական գործունեության հանդեպ։ Խմբի բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության