Այսօր Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ

בארמניה מתקיימות היום בחירות לפרלמנט

ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները: 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են իրենց աշխատանքը:

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22734, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը՝ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8:

Ընտրատեղամասերը կգործեն 12 ժամ՝ մինչև ժամը 20:00-ն:

Հիշեցնենք՝ ԱԺ ընտրությանը մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։

Քաղաքական ուժերը քվեաթերթիկներում ներկայացված են հետևյալ համարների ներքո.

1. Ռեֆորմիստների կուսակցություն (առաջին համար և վարչապետի թեկնածու՝ Վահան Բաբայան)
2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն (Նինա Կարապետյանց)
3. «Ուժեղ Հայաստան» դաշինք («Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», «Հայաստանը ես եմ») (Սամվել Կարապետյան)
4. Հայաստանի Շնորհապետական  կուսակցություն (Գուրգեն Սիմոնյան)
5. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն (Հայկ Մարության)
6. «Միասնության թևեր» կուսակցություն (Արման Թաթոյան)
7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Գագիկ Ծառուկյան)
8. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն (Վարուժան Ավետիսյան)
9. «Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն (Արտակ Սարգսյան)
10. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Լևոն Զուրաբյան)
11. «Հանրապետություն» կուսակցություն (Արամ Սարգսյան)
12. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն (Լևոն Շիրինյան)
14. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան)
15. «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցություն (Վարդան Ղուկասյան)
16. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Նիկոլ Փաշինյան)
17. «Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ ՀՅԴ «Դաշնակցություն», «Առաջ» աջ կենտրոնամետ կուսակցություն (Ռոբերտ Քոչարյան)
18. «Հանուն Հանրապետության՝ ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցություն (Արման Բաբաջանյան)
19. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Էդմոն Մարուքյան):
Հիշեցնենք՝ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր նաև «Ալյանս» կուսակցությունը, որի քվեաթերթիկի համարը 13-ն էր, սակայն ավելի ուշ կուսակցությունը դիմեց ԿԸՀ՝ խնդրելով չեղարկել իր գրանցումը:
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Multi-sector Partnerships, Synergies & New Opportunities, a fishbowl discussion titled Media & Public Trust: Navigating the Communications Environment was held.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։ Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել