Այս պահին Իրան-ԱՄՆ բանակցությունների ծրագրեր չկան. Բաղաեի

Iran has no plans to hold talks with US in current situation, Baghaei

Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները հուլիսի 22-ին Թեհրանում կքննարկեն իրանական միջուկային ծրագիրը, հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։ Խոսնակը հավելել է, որ այս պահին Իրան-ԱՄՆ բանակցությունների ծրագրեր չկան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև տեղի կունենան Ստամբուլում՝ հուլիսի 25-ին: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կիրակի իրանական ազգային հեռուստատեսությամբ հայտարարել է. «Եվրոպացիները պետք է տեղեկացված լինեն Թեհրանի դիրքորոշմանը, նաև այն մասին, որ Իրանը անկասկած ավելի ուժեղ է, քան նախկինում՝ իր իրավունքները պաշտպանելու հարցում»:

Axios-ի աղբյուրների փոխանցմամբ՝ եվրոպացիները փորձելու են համոզել Թեհրանին, որ նա կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե քայլեր ձեռնարկի՝ ապացուցելու իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով