Աշխարհի արձագանքն Իրանի վրա ԱՄՆ հարձակումներին

תגובת העולם לתקיפות ארה״ב על מתקני הגרעין של איראן

Աշխարհում կարծիքները, ինչպես և կանխատեսելի էր, հարցի շուրջ, թե ինչպես վերաբերվել Իրանի վրա ամերիկյան հարվածներին, բաժանված են՝ գրում է BBC-ն։ Իրանի միջուկային օբյեկտների վրա կիրակի գիշերը կատարված հարվածները սուր քննադատության են արժանացել Միացյալ Նահանգներին ավանդաբար քննադատող երկրներում և արաբական աշխարհում։ Սակայն ԱՄՆ ավանդական դաշնակիցները՝ Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, շատ ավելի մեղմ են խոսել Ամերիկայի գործողությունների մասին, շեշտել են Իրանից բխող վտանգը, միաժամանակ կոչ են արել խաղաղության ու բանակցությունների։

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կոչ է արել բոլոր կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, նաև շեշտել, որ «Իրանին չպետք է թույլ տրվի միջուկային զենք մշակել»:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը սոցիալական ցանցերում գրել է. «Իրանը երբեք չպետք է ատոմային ռումբ ստանա։ Մերձավոր Արևելքում լարվածության նոր գագաթնակետի պայմաններում կայունությունը պետք է լինի առաջնահերթություն»։

«Ֆրանսիան համոզված է, որ այս հարցի վերջնական լուծմանը պետք է հասնել «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի շրջանակներում»,- X-ում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ասել է. «Իրանին երբեք չպետք է թույլատրվի միջուկային զենք մշակել, և ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկել այդ սպառնալիքը նվազեցնելու համար»։ Սթարմերը կոչ է արել Իրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և գտնել հակամարտության դիվանագիտական ​​լուծում։

ԱՄՆ գործողությունները քննադատել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Կուբան, Վենեսուելան, Ռուսաստանն ու արաբական երկրները:

Սաուդյան Արաբիան, որն ամուր կապեր ունի ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում և տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցներից մեկն է, հայտարարել է, որ դատապարտում է «Իրանի ինքնիշխանության խախտումը և ընդգծում զսպվածության անհրաժեշտությունը»։

Օմանը, որը միջնորդել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային բանակցություններում, խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները։

Հութիների քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուհեյթին «Ալ Ջազիրա»-ի հետ հարցազրույցում ասել է, որ «ԱՄՆ-ին արձագանքը ժամանակի հարց է»:

«Մենք կպատասխանենք մեր կամ որևէ իսլամական երկրի դեմ ուղղված ցանկացած ագրեսիայի։ Արաբական և իսլամական ժողովուրդները պետք է գործեն, քանի որ ԱՄՆ-ն ցանկանում է փոխել ամբողջ Մերձավոր Արևելքը,- ասել է ալ-Բուհեյթին։ «Իրանը մեզ չի խնդրել միջամտել, և մենք չենք սպասի, որ նրանք մեզ խնդրեն գործել»։ Նրա խոսքն է մեջբերել իսրայելական Ynet լրատվական կայքը։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով