Ավելի իրատեսական է 2027-ի սկիզբը. Միրզոյանը՝ TRIPP նախագծի շինարարության մեկնարկի մասին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը» վավերացնելու մասին» նախագծի քննարկման ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նատալյա Սինորյանը տեղեկացրեց, որ Սյունիքի մարզի բնակիչները հետաքրքրվում են TRIPP նախագծի գործարկման ժամկետներով, կոնկրետ՝ թե երբ կմեկնարկի շինարարական փուլը, TRIPP-ի բուն շինարարությունը:

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ այս պահին կան որոշակի կանխատեսումներ ու պատկերացումներ:

«Ահագին ժամանակ է, և հիմա էլ տրամադրված ենք այնպես արագ աշխատել, որ արդեն 2026-ի վերջում ինչ-որ աշխատանքներ սկսենք»։

«Դեռ սա իրատեսական է, բայց ավելի իրատեսական է 2027-ի սկիզբը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս պահին ընթանում են մաքրման և տեխնիկական գնահատման աշխատանքներ, ինչպես նաև իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ միաժամանակ տեղեկացնելով, որ խոսքը ռելսերի տեղադրման մասին չէ:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ինչ չի կարող անել ԱՄՆ-ն TRIPP-ի շրջանակում՝ առանց Հայաստանի համաձայնության. Միրզոյանը պարզաբանում է

Ինչ չի կարող անել ԱՄՆ-ն TRIPP-ի շրջանակում՝ առանց Հայաստանի համաձայնության. Միրզոյանը պարզաբանում է

Սահմանվում է հարցերի շրջանակ, որոնց դեպքում, անկախ բաժնեմասերից՝ մեր 26 տոկոսն ունենալուց, անպայմանորեն անհրաժեշտ է լինելու ՀՀ համաձայնությունը: Այս հարցերի շրջանակը բավականին լայն է: Այդ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է COP17-ի հայաստանյան նախագահության առաջնահերթություններին

Հոկտեմբերի 19-ին ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է «Կրթության ազգային համակարգերի դերը պարենային անվտանգության խթանման

Հայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիան

Հայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիան

Հոկտեմբերի 19-ին COP17-ի Կապույտ գոտում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի համանախագահությամբ գործող՝ Վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիան (CARES)։ Ասուլիսի բանախոսներն