Արյե Լայթսթոունը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու և նախագահ Թրամփի հետ հանդիպման հրավերը

Արյե Լայթսթոունը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու և նախագահ Թրամփի հետ հանդիպման հրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։

Վարչապետը կարևորել է Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական խորացումը և նշել, որ դրան էապես կնպաստի TRIPP նախագծի իրականացումը, որի գործնական փուլի մեկնարկը տրվել է այսօր։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովմանն ուղղված քայլերի իրականացման գործում ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը։

Արյե Լայթսթոունը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու և նախագահ Թրամփի հետ հանդիպման հրավերը։ Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը նշել է, որ ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ–ԱՄՆ բազմոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների և զարգացումների շուրջ։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ալեն Սիմոնյանը և Դեյվիդաս Մատուլիոնիսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանը և Դեյվիդաս Մատուլիոնիսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Դեյվիդաս Մատուլիոնիսի հետ։ Այդ

Այսօր մենք շարունակում ենք մեր առաջընթացը ԹՐԻՓՓ զարգացման ընկերության մեկնարկով. Թրամփի ուղերձը

Այսօր մենք շարունակում ենք մեր առաջընթացը ԹՐԻՓՓ զարգացման ընկերության մեկնարկով. Թրամփի ուղերձը

Մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա առիթով ուղերձ է հղել: «Հատուկ ողջույն Հայաստանում բոլորին՝ այս աներևակայելի ուրախալի առիթով, երբ պաշտոնապես