Բրենդան Հենրեհենը արդյունավետ քննարկում է ունեցել ՀՀ պաշտոնյաների և Firebird և NVIDIA ընկերությունների ներկայացուցիչների հետ

ברנדן האנרהאן קיים דיון פורה עם נציגי ממשלת ארמניה ונציגי חברות Firebird ו-NVIDIA
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը ճաշի ընթացքում արդյունավետ աշխատանքային քննարկում է ծավալել հայաստանյան պաշտոնյաների և Հայաստանում ակտիվորեն գործող ամերիկյան Firebird և NVIDIA ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«Նորարարությունների ոլորտի այս ընկերությունները ձևավորում են գործընկերային կապեր, որոնց շնորհիվ Հայաստանը վերաճում է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի։ Օգոստոսի 8-ին ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին հուշագրի ստորագրմամբ Միացյալ Նահանգների կառավարությունը խորացնում է համագործակցությունը Հայաստանի հետ»,- ասված է հաղորդագրությունում:
Նախօրեին տեղելացրել էինք, որ Հենրեհենը հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Նա հայտարարել էր, որմենք մտադիր են Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։
«Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»,- նշել էր նա։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ