Գազայի հատվածում հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը շատ մոտ է. Թրամփ

Trump presents plan to end the war in Gaza

Սպիտակ տունը հրապարակել է Դոնալդ Թրամփի 20 կետից բաղկացած ծրագիրը, որը կոչված է վերջ դնելու Մերձավոր Արևելքում հակամարտությանը: ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը քննարկել են այն Սպիտակ տանը տեղի ունեցած բանակցությունների ընթացքում։

Գազայի հատվածում հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը շատ մոտ է՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետի հետ բանակցություններից հետո:

«Եթե ՀԱՄԱՍ-ն ընդունի իմ առաջարկը, ապա դա նշանակում է բոլոր պատանդների ազատ արձակում 72 ժամվա ընթացքում և բուն պատերազմի ավարտ»,- հավելել է Թրամփը:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները Իսրայելին լիակատար աջակցություն կցուցաբերի խմբավորումը ջախջախելու միջոցներ ձեռնարկելու հարցում, եթե վերջինս չընդունի առաջարկված խաղաղության համաձայնագիրը:

Իր հերթին, Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ նախագահի ծրագրին:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով