Գերմանացի նախկին պատգամավորը մեղավոր է ճանաչվել փողի դիմաց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար

Former German lawmaker found guilty of promoting Azerbaijan’s interests in PACE in exchange for money

Գերմանացի նախկին պատգամավորը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի գործով. նա ԵԽԽՎ-ում առաջ է մղել Ադրբեջանի շահերը և դրա դիմաց տասնյակ հազարավոր եվրո ստացել։

Մյունխենի դատարանը մեկ տարի և երկու ամիս պայմանական ժամկետ է նշանակել Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունից Բունդեսթագի նախկին անդամ Աքսել Ֆիշերի համար: Դատարանն արգելել է Ֆիշերին երկու տարվա ընթացքում ընտրվել պետական պաշտոններում, ինչպես նաև պարտավորեցրել է նրան 12 հազար եվրո վճարել հանցագործության զոհերի աջակցությամբ զբաղվող կազմակերպությանը:

Ֆիշերը և նրա փաստաբանը մինչև վճիռը հերքել են մեղադրանքները՝ պնդելով, որ քաղաքական գործչի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ոչ մի անօրինական հարաբերություն չի եղել։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քաղաքական գործիչն աշխատել է 2010-2018 թվականներին:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

סוריה וישראל מקיימות שיחות ברמה גבוהה

Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

Դամասկոսի պաշտոնական տվյալներով՝ Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են սկսել՝ ուղղված երկու երկրի միջև լարվածության նվազեցմանը: Սիրիայի պատվիրակությունը՝ անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ

ניקול פאשיניאן בירך את נשיא קזחסטן

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը

רובן רוביניאן קיבל את פני שגריר הפדרציה הרוסית ברפובליקה של ארמניה

ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: