Դավոսում ելույթի ժամանակ Թրամփը կրկին խոսել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման մասին

ԱՄՆ նախագահ Թրամփը ելույթ է ունեցել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում՝ անդրադառնալով մի շարք հարցերի:

Նա կրկնել է իր պնդումը, որ ինքը կարևոր դեր է խաղացել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության կարգավորման գործում:

ԱՄՆ նախագահն իր ելույթը սկսել է՝ քննադատելով Եվրոպան, մայրցամաքն անվանելով խնդրահարույց: Ըստ Թրամփի՝ Եվրոպան շարժվում է սխալ ուղղությամբ: Նա նշել է, որ եվրոպական երկրներին վնասում են, մասնավորապես, «անվերահսկելի միգրացիան, անվերջ ներմուծումներն ու կանաչ էներգիան»։

Թրամփի ելույթի հիմնական թեման սակայն եղել է Գրենլանդիան: Նա հիմարություն է անվանել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո կղզին Դանիային վերադարձնելու՝ Միացյալ Նահանգների քայլը: Թրամփը հիշեցրել է, որ պատերազմի ժամանակ դանիական զորքերը չեն կարողացել պաշտպանել ո՛չ իրենց երկիրը, ո՛չ էլ Գրենլանդիան, և ԱՄՆ-ն այդ ժամանակ այն վերցրել է իր պաշտպանության տակ։

Նախագահ Թրամփը պնդել է, որ միայն իր երկիրն է ի վիճակի պաշտպանել Գրենլանդիան, և ինքը ձգտում է «անհապաղ բանակցություններ» սկսել կղզին ձեռք բերելու համար ու չի ցանկանում ռազմական ուժ կիրառել այդ հարցում: Թրամփը շեշտել է, որ Միացյալ Նահանգները պետք է տիրապետի կղզուն, որպեսզի կարողանա պաշտպանել այն։

Խոսելով Ուկրաինայի խնդրի մասին՝ ԱՄՆ ղեկավարը հայտարարել է, որ Վաշինգտոնը չպետք է ներգրավվի ուկրաինական ճգնաժամի լուծման գործում. դա Եվրոպայի գործն է։ «Միացյալ Նահանգները շատ հեռու է, մեզ բաժանում է մեծ, գեղեցիկ օվկիանոսը, և մենք դրա հետ ոչ մի կապ չունենք»,- հայտարարել է Թրամփը՝ քննարկելով ուկրաինական ճգնաժամի լուծման հնարավորությունը։

Նա միաժամանակ նշել է, որ չորեքշաբթի ավելի ուշ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Թրամփի կարծիքով՝ և՛ Ուկրաինայի առաջնորդը, և՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում են վերջ դնել գրեթե չորս տարվա պատերազմին։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ