Դա չի արվում նախապայմանների տրամաբանությամբ. ԱԺ խոսնակը՝ հայ գերիներին վերադարձնելու մասին

Դա չի արվում նախապայմանների տրամաբանությամբ. ԱԺ խոսնակը՝ հայ գերիներին վերադարձնելու մասին

Նման բան ասելը նշանակում է՝ բանակցությունները և այն, ինչ կատարվում է, մտցնել փակուղի, և իրավիճակն ուղղակի սրել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանը՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, Ադրբեջանին ներկայացնի հայ գերիների, պատանդառված մարդկանց հետ վերադարձնելու հարցը:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ նմանատիպ գործընթացները կատարվում են դիվանագիտական ճանապարհով:

«Դա չի արվում նախապայմանների տրամաբանությամբ, դա արվում է դիվանագիտական ճանապարհներով, ինչն արվել է վերջին  տարվա ընթացքում, և 150 քանի գերիից մենք այս պահին ունենք հաստատված 23 գերի, որոնց մի մասը՝ 12-ը, եթե չեմ սխալվում, արդեն 2023 թվականի ժամանակ են գերեվարվել և պատանդ վերցվել,- ասաց նա և հավելեց. — Իսկ ուլտիմատումներ ներկայացնել որևիցե կողմին իրենք՝ մեզ, մենք՝ իրենց, նշանակում է վերահաստատել այն, ինչ անում են այսօր մեր պետության դեմ աշխատող որոշ կողմեր և մարդիկ»:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Lebanese PM bans Hezbollah’s military activities after attack on Israel

Լիբանանի իշխանությունները արգելել են «Հըզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում

Մերձավոր Արևելքի հակամարտության կտրուկ սրման ֆոնին Լիբանանի կառավարությունն «անհապաղ արգելք» է կիրառել արմատական ​​շիա «Հըզբոլլահ» շարժման ռազմական գործունեության հանդեպ։ Խմբի բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության

Mirzoyan and Araghchi discuss Middle East situation, humanitarian issues

Միրզոյանը Արաղչիի հետ հեռախոսազրույցում ընդգծել է լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունը

Մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: