Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր

השגריר מרגריאן וסגן יו”ר סיימאס הליטאי דנו בסוגיות הקשורות להפעלת שיתוף הפעולה הבין-פרלמנטרי
Լիտվայում ՀՀ դեսպան Արա Մարգարյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխխոսնակ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից:
«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգին՝ գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջև փոխգործակցության ներկայիս մակարդակը։
Դեսպան Մարգարյանը ներկայացրել է Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների 35-ամյա հոբելյանի շրջանակներում դեսպանության կողմից իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը։
Մտքեր են փոխանակվել միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

לפשיניאן יש מנדט ציבורי ברור לכונן שלום עם אזרבייג’ן: דובר ראש הממשלה ל-WSJ

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին

Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը Հայաստանի կառավարության կարևորագույն խոստումն է, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա իրականացման համար ունի ժողովրդի հստակ մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին The

אזרבייג’ן תספק דלק לארמניה

Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը

Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը։ Սեպտեմբերի 5-ին Բալաջարի կայարանից Վրաստանի սահման է ուղարկվել 977 տոննա դիզելային վառելիքով բեռնված 16 վագոն։ Վառելիքը Վրաստանով տարանցմամբ կտեղափոխվի

הערכה עצמית של היכולות המבצעיות על פי תקני נאט”ו בחטיבת שמירת השלום של משרד ההגנה של ארמניה

ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթացը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ