ԵՄ-ն ցույց է տալիս իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել ՀՀ դիմակայունությանը. ԵՄ-ն՝ 20 մլն եվրո աջակցության մասին

EU demonstrates its commitment to continue supporting Armenia’s resilience: EU announces €20 million in support

Եվրամիության խորհուրդն ընդունել է Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու որոշում։ Խորհրդի հայտարարության համաձայն՝ աջակցության նպատակը Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ կարողությունների ուժեղացումն է՝ կենտրոնանալով ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա:

«Այն նաև կբարձրացնի Հայաստանի դիմակայունությունը և կարագացնի զինված ուժերի փոխգործունակությունը՝ ապագայում միջազգային, այդ թվում ԵՄ կողմից իրականացվող առաքելություններին հնարավոր մասնակցության դեպքում»,- ասվում է հայտարարությունում։

Ընդգծվել է նաև, որ ԵՄ-ն հանձնառու է ամրապնդել Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը՝ հիմնվելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի վրա։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը նշել է․

«Եվրոպական խաղաղության հիմնադրամի այս օգնության միջոցառումը ևս մեկ քայլ է դեպի ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում ավելի սերտ գործակցություն: Այս միջոցառմամբ ԵՄ-ն ցույց է տալիս իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի դիմակայունությանը, որը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը և անվտանգությանը»:

Հիշեցնենք, Հայաստանը հիմնադրամից օժանդակություն ստանալու հայտ էր ներկայացրել 2025 թվականին, սակայն Հունգարիան արգելափակել էր այն: Երկրի արտգործնախարարը հայտարարել էր, թե Բուդապեշտը դեմ չէ, որ Հայաստանին աջակցություն տրամադրվի, պայմանով, որ նույնչափ օգնություն ստանա նաև Ադրբեջանը։ Բանակցություններից հետո Հունգարիան փոխել է դիրքորոշումը։ Արձագանքելով ընդունված որոշմանը՝ Հայաստանի արտգործնախարարությունից նշել են, որ սա, ըստ էության, դեկտեմբերին ձեռք բերված քաղաքական համաձայնության՝ կոնսենսուսի ֆորմալ արձանագրումն է:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

סוריה וישראל מקיימות שיחות ברמה גבוהה

Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

Դամասկոսի պաշտոնական տվյալներով՝ Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են սկսել՝ ուղղված երկու երկրի միջև լարվածության նվազեցմանը: Սիրիայի պատվիրակությունը՝ անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ

ניקול פאשיניאן בירך את נשיא קזחסטן

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը

רובן רוביניאן קיבל את פני שגריר הפדרציה הרוסית ברפובליקה של ארמניה

ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: