Ամբողջ Եվրոպան մեծ հետաքրքրություն ունի, որ Հայաստանը այդ հավակնոտ ծրագիրը՝ «Խաղաղության խաչմերուկը», հաջորդող տարիներին կարողանա զարգացնել. դրանով կստեղծվեն կոմունիկացիաներ, տրանսպորտային կապեր Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև, կմերձենան այս տարածաշրջանները, ճանապարհները կկարճանան, և այս ամենը փոխադարձաբար կապված է: Այս ամեն ինչը կապված է խաղաղության համաձայնագրի և դրա շուտափույթ ստորագրման հետ: Այդ մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։
Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։ Քննարկման

