Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ. հուշագիր է ստորագրվել

ירוואן ומארסיי פותחים דף חדש בשיתוף הפעולה שלהם: תזכיר חתום
Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ:
Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը ստորագրել են եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր։
«Այս քայլը ձևակերպում է մեր համատեղ նպատակներն ու ամրապնդում ավելի քան 30 տարվա գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, պատմական հիշողության և զարգացման նկատմամբ ընդհանուր պատկերացման վրա։
Մեր քաղաքները կանգնած են միևնույն մարտահրավերների առաջ․ թե՛ Երևանում, թե՛ Մարսելում մենք ձգտում ենք կառուցել արդյունավետ, համերաշխ ու
մարդակենտրոն քաղաքային միջավայր։
Հավատացած եմ, որ ստորագրված հռչակագիրը կդառնա հիմք մի ծրագրի, որը կբացառի ձևականությունը և կդառնա գործնական արդյունքների և փոխշահավետ նախագծերի հարթակ։
Երևանը շարունակում է լինել հուսալի գործընկեր՝ միտված կառուցողական համագործակցությանը»,- սոցցանցի իր էջում գրել է Ավինյանը։
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Mirzoyan and Araghchi discuss Middle East situation, humanitarian issues

Միրզոյանը Արաղչիի հետ հեռախոսազրույցում ընդգծել է լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունը

Մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Embassy of Republic of Armenia to State of Kuwait

Դեսպան Առաքելյանն ու Դեյֆալլահ Ալի ալ-Ֆայեզը քննարկել են Հայաստան-Հորդանան հարաբերություններում առկա դինամիկան

Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ դեսպան Արսեն Առաքելյանը մարտի 1-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀԹ արտաքին գործերի և արտագաղթյաների գլխավոր քարտուղար Դեյֆալլահ