Թբիլիսիում կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը

Թբիլիսիում կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը

Հայաստանի և Վրաստանի միջև սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում համագործակցության շրջանակներում Թբիլիսիում կայացել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության պարենի ազգային գործակալության պետ Գեորգի Իակոբաշվիլիի և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Քննարկվել են սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի, անասնաբուժության բնագավառներում և սահմանային անցակետերում իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացմանն առնչվող ընթացիկ հարցերը՝ ընդգծելով հատկապես ամանորյա տոներին ընդառաջ առևտրաշրջանառության ակտիվացման պայմաններում ներմուծվող և արտահանվող ապրանքների նկատմամբ իրականացվող ստուգումները խստացնելու անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել բուսական և կենդանական ծագման հայկական արտադրանքի՝ Վրաստան արտահանմանը, ինչպես նաև Վրաստանի տարածքով դեպի այլ երկրներ տարանցիկ փոխադրումներին, երկու երկրների տարածքում կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությանը վերաբերող հարցերին։

Կողմերը կարևորել են համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ԵՄ-ն ուժեղ թիմ կուղարկի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների նոր փուլին. Ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն ուժեղ թիմ կուղարկի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների նոր փուլին. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիներ փնտրելու վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի եվրոպական ուժեղ թիմի մասնակցությամբ: Այս մասին

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Նոյեմբերի 25-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի

Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Նիկլաս Վագների գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս