Թուրքական դատարանը Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել. Halk TV

טורקיה מוציאה צו מעצר לנתניהו, התקשורת הטורקית

Թուրքական դատարանը, որը քննում է «Սումուդ» մարդասիրական նավատորմի գործը, միջանկյալ որոշում է կայացրել՝ Ինտերպոլի կարմիր տեղեկագրի միջոցով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով՝ փոխանցել է Halk TV հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տվյալով՝ Ստամբուլի ծանր քրեական գործերով 11-րդ դատարանը Նեթանյահուին և գործում ներգրավված մյուս անձանց ձերբակալելու օրդեր է տվել՝ մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ազատազրկման, դաժան վերաբերմունքի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, կողոպուտի, տրանսպորտային միջոցների կալանավորման մեղադրանքներով:

Ավելի վաղ ատյանը քրեական գործ էր հարուցել Նեթանյահուի և Իսրայելի 34 բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ՝ Ստամբուլի դատախազության մեղադրական եզրակացության հիման վրա, և պահանջել ցմահ ազատազրկում։

2025 թվականի նոյեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազությունը Նեթանյահուին և հրեական պետության ղեկավարությանը ձերբակալության օրդեր է տվել ցեղասպանության, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծությունների, մարդասիրական օգնության մատակարարմանը խոչընդոտելու մեղադրանքով։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

עלינו להמשיך בדרך זו — דרך של סולידריות, אמונה, אחדות ואופטימיות: ראש הממשלה השתתף בארוחת הבוקר השנייה

Մենք պետք է շարունակենք այս ճանապարհը՝ որպես համերաշխության, հավատքի, միասնության և լավատեսության ճանապարհ. վարչապետը մասնակցել է Աղոթքի երկրորդ նախաճաշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Աղոթքի երկրորդ նախաճաշին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանից և արտերկրից բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր

משרד התובע הכללי של איחוד האמירויות סיווג את אירוע הטיסה של פלידובאי כניסיון פיגוע טרור

ԱՄԷ-ի գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ

Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai

קבלת פנים רשמית לציון יום השנה ה-35 לעצמאותה של הרפובליקה של ארמניה

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Caltech) կազմակերպել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի