Իսրայելը դեմ է արտահայտվել երկու պետության բանաձևով իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը

שר החוץ של ישראל: המצב בעזה “קשה”, אך אין מדיניות של רעב מכוון

Իսրայելի արտաքին գործերի նախարարը դեմ է արտահայտվել երկու պետության բանաձևով իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը: Նա նաև հերքել է միջազգային հանրության մտահոգությունները, որ Գազայի հատվածում սովից մահացածների թիվը մեծանում է:

Գեդեոն Սաարի խոսքով՝ եթե Իսրայելը լսի տարբեր երկրների և կառույցների կոչերն ու դադարեցնի պատերազմը, դա թույլ կտա ՀԱՄԱՍ-ին մնալ իշխանության:

«Ակնհայտ է, որ գրեթե երկու տարվա պատերազմից հետո իրավիճակը ծանր է։ Բայց սովի մասին հայտարարությունները սուտ են»,- պնդել է դիվանագետը: Նա վստահեցրել է, որ Իսրայելը հումանիտար միջանցքներ է բացում, մարդասիրական աջակցություն է հասցնում պաղեստինցիներին օդով: Սաարը նշել է՝ չնայած ամեն ինչին՝ շարունակելու են ռազմական գործողությունները և հասնելու են իրենց նպատակին:

ՄԱԿ-ի տվյալով՝ Գազայի հատվածում սովից մահվան դեպքերն ավելանում են, նրանց թվում են երեխաներ: Արդեն հայտնի է սննդի պակասից ավելի քան 100 զոհի մասին, 40-ից ավելին՝ միայն հուլիսին: Նաև տեղեկություններ կան, որ իսրայելցի զինվորականները կրակ են բացում հումանիտար օգնություն ստանալու համար հերթ կանգնած պաղեստինցիների ուղղությամբ: Ստեղծված իրավիճակի կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով