Իսրայելը և Հունաստանը ստորագրել են 3 միլիարդ եվրոյի զենքի գործարք

Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են 3 մլրդ եվրոյի զենքի գործարք, որը խոշորագույնն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։ Այդ մասին հաղորդել է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարությանը:

Ըստ տեղեկությունների՝ «Աքիլլեսի վահան» անվամբ պայմանագրի շրջանակում Հունաստանը կստանա մի քանի իսրայելական համակարգ, այդ թվում՝ Rafael-ի արտադրության David’s Sling և SPYDER համակարգեր և Israel Aerospace Industries-ի արտադրության BARAK MX-ները։

Պայմանագրով նախատեսվում է Հունաստանում ստեղծել բազմաստիճան հակաօդային պաշտպանության համակարգ՝ օգտագործելով David’s Sling, BARAK MX, SPYDER, MMR ռադարներ և իսրայելական կառավարման համակարգ:

Նշվում է, որ դա առաջին դեպքն է, երբ Իսրայելը մեկ այլ երկրի մատակարարում է համապարփակ պաշտպանական համակարգ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու միջոցների ամբողջական համալիր:

Բացի այդ, կողմերը ստորագրել են 26 մլն եվրոյի լրացուցիչ համաձայնագիր՝ Հունաստանին Rafael-ի Drone Dome հակադրոնային համակարգերի վաճառքի մասին:

Իսրայելը նաև մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հունաստանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ներառյալ գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցումը հունական ձեռնարկություններին:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Անկախությանդ 35-ամյակը շնորհավոր Հայաստան

Հայրենիքիս սիրելի հայեր, Այսօր՝ սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակն է։ Թեև Իսրայելում Յոմ Կիպուռ է, և մենք տանից դուրս գալ չենք կարող, մեր սրտերը

המסר של מגן זכויות האדם אנאהיט מנסיאן ביום העצמאות של הרפובליקה של ארמניה

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ

Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության ամուր հենքի վրա․ ՄԻՊ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել

אני שולח ברכות חמות לתושבי ארמניה ביום העצמאות שלכם: רוביו

Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին ազգային այս կարևոր իրադարձության կապակցությամբ. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: «Միացյալ Նահանգները տոնում է Հայաստանի հետ ձեր անկախության վերականգնման