Իսրայելի ԱԳՆ-ը մերժել է Թուրքիայի մասնակցությունը Գազայում խաղաղապահ առաքելությանը. Times of Israel

Israeli Foreign Ministry rejects Turkey’s participation in Gaza peacekeeping mission

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​ընդունի թուրքական զորքերի տեղակայումը Գազայի հատվածում՝ որպես հակամարտության կարգավորման ծրագրի մաս՝ հաղորդել է Times of Israel-ը։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան թշնամաբար է վերաբերվել Իսրայելին: Հետևաբար, մենք չենք համաձայնի թուրքական զորքերի տեղակայմանը Գազայի հատվածում»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները «բացի ագրեսիվ հրապարակային հայտարարություններից, դիմել են նաև դիվանագիտական ​​և տնտեսական միջոցառումների» Իսրայելի դեմ։

Արևմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Եգիպտոսի հետախուզության ղեկավար Հասան Ռաշադի հետ հանդիպման ժամանակ դեմ է արտահայտվել թուրքական զորքերի ընդգրկմանը Գազայում նախատեսված միջազգային կայունացնող ուժերի կազմում։

The Guardian-ն էլ նշել է, որ, հավանաբար, Եգիպտոսը կգլխավորի այդ ուժերը, որոնք, ըստ խաղաղության ծրագրի, ավելի ուշ կտեղակայվեն Գազայի հատվածում։ Զորախմբում չի սպասվում Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի մյուս երկրների զինվորականների մասնակցությունը։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով