Լիբանանն ու Իսրայելը վերսկսել են բանակցությունները Հռոմում

לבנון, ישראל מקיימות שיחות בתיווך ארה”ב ברומא

Լիբանանն ու Իսրայելը վերսկսել են բանակցությունները Իտալիայի մայրաքաղաքում՝ հայտնել է Reuters գործակալությունը: Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն պիլոտային ծրագիրը, որը նախատեսում է լիբանանյան բանակի տեղակայումն այն տարածքներում, որտեղից Իսրայելի զինված ուժերը պետք է հեռանան: Ծրագրի նպատակն է ապահովել, որ այդ շրջանները զերծ լինեն «Հըզբոլլահ» շարժման սպառազինությունից և ենթակառուցվածքներից:

Լրատվամիջոցների տվյալով՝ Իսրայելի պատվիրակությունը գլխավորում է Վաշինգտոնում երկրի դեսպան Յեհիել Լեյտերը:

Բեյրութն էլ հույս է հայտնել, որ ԱՄՆ միջնորդությամբ կնքված գործարքի շրջանակներում Հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերումն ապահովելու հարցում առաջընթաց կլինի:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

כיום, השותפות האסטרטגית בין ארמניה לצרפת מתפתחת בביטחון בכל התחומים המרכזיים – ניקול פשיניאן

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական

טורקיה מוציאה צו מעצר לנתניהו, התקשורת הטורקית

Թուրքական դատարանը Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել. Halk TV

Թուրքական դատարանը, որը քննում է «Սումուդ» մարդասիրական նավատորմի գործը, միջանկյալ որոշում է կայացրել՝ Ինտերպոլի կարմիր տեղեկագրի միջոցով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով՝

סרגיס ח’נדיאן נפגש עם השגריר יוצא הדופן והבכיר של קזחסטן בארמניה

Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան