ԼՂ-ից տեղահանված ավելի քան 40 հազար անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել. նրանցից ավելի քան12 հազարը՝ անչափահասներ

יותר מ-40,000 עקורים מנגורנו קרבאך קיבלו אזרחות ארמנית, למעלה מ-12,000 מהם קטינים

Մեր կարողությունների շրջանակում մենք ամենայն թափով սպասարկել ենք Ղարաբաղից տեղահանված բնակչության քաղաքացիության դիմումները: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը:

«Մինչև այս պահն արդեն իսկ ունենք 40 հազարից ավելի տեղահանված անձինք, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն: Նրանցից ավելի քան 12 հազարը անչափահասներ են»,- ասաց նա:

Անդրադառնալով ԼՂ-ից տեղահանվածներին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու գործընթացի դանդաղեցման մասին քննադատություններին՝ Արմեն Ղազարյանը նկատեց՝ դա նոնսենս է:

ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց, որ բնակարանային ծրագիրը նպաստել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիության աճին: Դիմումների թիվն ավելի մեծ է, քան ձեռքբերումների թիվը:

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը տեղեկացրեց, որ ԼՂ-ից տեղահանվածների համար ՀՀ քաղաքացություն ստանալու կարգը նաև թվայնացվել է, ինչը հեշտացրել է գործընթացը, ապա ներկայացրեց ՀՀ քաղաքացիության շնորհումները կոնկրետ թվերով:

«Այս պահին ունենք Ղարաբաղից տեղահանված անձանց շնորհված 27948 ՀՀ քաղաքացիություն, որից 8676-ն այս տարվա ցուցանիշն է»,- ասաց նա:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

עלינו להמשיך בדרך זו — דרך של סולידריות, אמונה, אחדות ואופטימיות: ראש הממשלה השתתף בארוחת הבוקר השנייה

Մենք պետք է շարունակենք այս ճանապարհը՝ որպես համերաշխության, հավատքի, միասնության և լավատեսության ճանապարհ. վարչապետը մասնակցել է Աղոթքի երկրորդ նախաճաշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Աղոթքի երկրորդ նախաճաշին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանից և արտերկրից բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր

משרד התובע הכללי של איחוד האמירויות סיווג את אירוע הטיסה של פלידובאי כניסיון פיגוע טרור

ԱՄԷ-ի գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ

Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai

קבלת פנים רשמית לציון יום השנה ה-35 לעצמאותה של הרפובליקה של ארמניה

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Caltech) կազմակերպել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի