Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

הקונסול הכללי הארמני בלוס אנג’לס וראש עיריית פרסנו דנים בהזדמנויות להרחבת שיתוף הפעולה המגזרי

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են ոլորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը մայիսի 27-28-ը այցելել է Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաք։ Այցի ընթացքում Գլխավոր հյուպատոսին ուղեկցել է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը։ Այդ մասին հայտնում են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:
Աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հյուպատոսն այցելել է Ֆրեզնոյում Կալիֆոռնիայի համալսարան և հանդիպել է Հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի համակարգող և Հայագիտության կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Բարլո Տեր-Մկրտչյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Կալիֆոռնիայում հայագիտական կենտրոնների ներգրավվածությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Գլխավոր հյուպատոսը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ է դրել Համալսարանի տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողին։
Գլխավոր հյուպատոսը հանդիպում է ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի, Ֆրեզնոյի շրջանի Կառավարիչների խորհրդի անդամ Նաթան Մեգսիգի (5-րդ շրջան), Ֆրեզնոյի Առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ, համայնքային առողջապահական համակարգի ֆոնդերի զարգացման հարցերով ղեկավար Կրիստա Շորթ Էյչլիի և գլխավոր գործադիր տնօրեն Սքոթ Միլերի, Ֆրեզնո քաղաքի տնտեսական զարգացման հարցերով տնօրեն Քլիֆ Լոնգի և Ֆրեզնոյում Կալիֆոռնիայի համալսարանի Ջրային ռեսուրսների, էներգետիկայի և տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Էրիկ Հեդենի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կալիֆոռնիա շրջանակային համաձայնագրով նախատեսված ոլորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ նշելով գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի, ջրային ռեսուրսների պահպանման և կառավարման ոլորտներում փոխգործակցության խորացման, ինչպես նաև փոխադարձ այցելությունների իրականացման կարևորությունը։
Ընդգծվել է Էջմիածին-Ֆրեզնո քույր քաղաքներ ձևաչափով համագործակցության խորացման ուղղությամբ ակտիվ փոխգործակցության կարևորությունը։
Գլխավոր հյուպատոսը մասնակցել է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի կողմից կազմակերպված Հանրապետության օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա են եղել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ, Կալիֆոռնիայի նահանգային օրենսդիր, դատական իշխանությունների, Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Գլխավոր հյուպատոսն իր խոսքում նշել է, որ Մայիսի 28-ն ունի պատմական և խորհրդանշական կարևոր նշանակություն՝ ընդգծելով պետականության պահպանման և ամրապնդման, խաղաղ և զարգացած երկիր կառուցելու գործում յուրաքանչյուր հայի պատասխանատվությունը։
Այցի ավարտին Գլխավոր հյուպատոսն այցելել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան և ծանոթացել թանգարանում ներդրված նորարարական լուծումներին, որոնք հնարավորություն են տալիս վիրտուալ իրականության տեխնոլոգիաների միջոցով ներկայացնել Սարոյանի կյանքն ու ստեղծագործությունները։

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Multi-sector Partnerships, Synergies & New Opportunities, a fishbowl discussion titled Media & Public Trust: Navigating the Communications Environment was held.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։ Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել