Խաչատուրյանը և Ժապարովը արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեկի փոխգործակցությունը

Khachaturyan and Zhaparov appreciated cooperation between Yerevan and Bishkek on international and multilateral platforms

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևան ժամանած Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ:

Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել COP17-ի շրջանակում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար:

Վահագն Խաչատուրյանը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի և Ղրղզստանի քաղաքական երկխոսության դրական ընթացքն ու բարձր մակարդակի շփումների պարբերական բնույթը: Նա վստահություն է հայտնել, որ հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և կխթանի հետագա համագործակցության հստակ ուղղությունները: Հանրապետության նախագահը կարևորել է բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը գործնական արդյունքներում և համատեղ ծրագրերում:

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության համար`շեշտելով այցը ինչ-որ առումով պատմական է, քանի որ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան:

Զրուցակիցները հատուկ արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեկի փոխգործակցությունը՝ վերահաստատելով պատրաստակամությունը կառուցողական գործընկերության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակման շարունակման վերաբերյալ:

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի խորացմանը: Կողմերը նշել են, որ առկա է զգալի ներուժ երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից:

Ընդգծվել է ընդհանուր կարողությունների արձանագրումից հստակ ծրագրերի ու նախագծերի մշակմանն անցնելու անհրաժեշտությունը, որոնք կապահովեն ապրանքաշրջանառության աճ, գործարար շփումների ակտիվացում և ներդրումային համագործակցության ընդլայնում:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով