Խորապես մտահոգիչ է «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին զեկույցում արտացոլված պատկերը․ Պարույր Հովհաննիսյան

התמונה המשתקפת בדו”ח האחרון של מזכ”ל האו”ם על ‘ילדים וסכסוך מזוין’ מדאיגה מאוד: פארואר הובאניסיאן
ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել ու ելույթով հանդես է եկել «Երեխաները և զինված հակամարտությունները» խորագրով 2026 թ. հունիսի 25-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։
Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ խորապես մտահոգիչ է «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին զեկույցում արտացոլված անհանգստացնող պատկերը, որում ներկայացվում է 2025 թ. ընթացքում զինված հակամարտություններում երեխաների դեմ իրագործված ծանր հանցագործությունների աննախադեպ աճ։
Դեսպան Հովհաննիսյանն, ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանն ընդունել է 115000-ից ավելի փախստականներ, ներառյալ՝ ավելի քան 36000 երեխաներ, որոնցից շուրջ 17000-ն ինտեգրվել են հանրային դպրոցներում և ստացել կրթական ու հագեբանական-հասարակական աջակցություն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ սերտ համագործակցությամբ՝ Հայաստանը նպաստել է կրթական համակարգում փախստական երեխաների ընդգրկմանը։
Առանձնահատուկ անհանգստություն հայտնելով դպրոցների և կրթական հաստատությունների վրա հաճախակիացած հարձակումներով՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հավելել է, որ առաջնորդվելով ընկալմամբ, որ կրթության պաշտպանությունն ավելին է պահանջում, քան դպրոցների երաշխավորումը ֆիզիկական հարձակումներից՝ Հայաստանը նախաձեռնել է «Կրթություն հանուն խաղաղության» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որն առանց քվեարկության ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ ՄԱԿ-ի անդամ շուրջ 100 պետությունների համահեղինակմամբ։
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Multi-sector Partnerships, Synergies & New Opportunities, a fishbowl discussion titled Media & Public Trust: Navigating the Communications Environment was held.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։ Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել