Կիպրոսի Հանրապետության կրթության, երիտասարդության և սպորտի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կիպրոսի Հանրապետության կրթության, երիտասարդության և սպորտի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կիպրոսի Հանրապետության կրթության, երիտասարդության և սպորտի նախարար Աթենա Միխայիլիդուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Կիպրոսում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանի և ՀՀ-ում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսի ուղեկցությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից։

Հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Նա ներկայացրել է հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։

Աթենա Միխայիլիդուն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Լուսինե Աբրահամյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները։

Կիպրոսից ժամանած պատվիրակության անդամներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան և ՀՑԹԻ էքսկուրսավար Մերի Եղիկյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։

Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Վերջում ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել այցելության համար և տիկին Աթենա Միխայիլիդուին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Գերմանիան՝ որպես ԵՄ անդամ, Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է. վարչապետը՝ Գերմանիայի ԱԳ նախարարին

Գերմանիան՝ որպես ԵՄ անդամ, Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է. վարչապետը՝ Գերմանիայի ԱԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Յոհան Վադեֆուլի այցը Հայաստան և ընդգծել երկկողմ հարաբերությունների բարձր

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի. Վադեֆուլ

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի. Վադեֆուլ

«Թրամփի ուղու» երկու ուղղությամբ տեխնիկական պարամետրերի համաձայնեցման նպատակով ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համատեղ եռակողմ տեխնիկական աշխատանքային խումբ է ստեղծվել, որը նոյեմբերի 6-ին անցել է աշխատանքի՝ հայտարարել է