Հայաստանը կարևորում է Մեքսիկայի հետ հարաբերությունների զարգացումը. Սարգիս Խանդանյան

Sargis Khandanyan: Armenia highlights the development of relations with Mexico

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Մեքսիկայի հետ հարաբերությունների զարգացումը: Այս մասին հունվարի 23-ին ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Հանձնաժողովի նախագահը, նշելով, որ երկու երկրների հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ, շեշտել է, որ Հայաստանը հետաքրքրված է Մեքսիկայի հետ տնտեսական կապերն ակտիվացնելով: Ողջունելով Մեքսիկայի Պատգամավորների պալատում Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ստեղծումը՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման կարևորությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոն երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում կարևորել է Հայաստանում Մեքսիկայի դեսպանություն բացելու հանգամանքը:

Սարգիս Խանդանյանը նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է այցելել մեր երկրի համար պատմական կարևոր ժամանակաշրջանում. 30 տարուց ավելի ձգվող հակամարտությունից հետո տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, որը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար:

Քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, Լատինական Ամերիկայում ընթացող զարգացումներին, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ