Հայաստանը կշարունակի լինել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության ակտիվ կողմնակից. ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայաստանը կշարունակի լինել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության ակտիվ կողմնակից. ՀՀ մշտական ներկայացուցիչ
Սեպտեմբերի 11-ինՎիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ամփոփիչ ելույթով հանդես է եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ավարտում է իր երկամյա անդամակցությունը։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից:
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր պաշտոնավարել ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդում, իր ներդրումն ունենալ ԱԷՄԳ նպատակների իրագործմանը և նպաստել կենսականորեն կարևոր մանդատի պահպանմանն ուղղված ջանքերին։ Դեսպան Հովհաննիսյանը նաև շնորհակալություն է հայտնել անցնող տարվա ընթացքում Կառավարիչների խորհդրի փոխնախագահի պաշտոնում աշխատելու հնարավորության և վստահության համար։
Ընդգծվել է, որ Հայաստանը ակտիվ և կառուցողական մասնակցություն է ունեցել Կառավարիչների խորհրդում ընթացող քննարկումներին և որոշումների ընդունմանը, որոնք ձևավորել են ԱԷՄԳ գործունեությունը մարտահրավերներով լի գլոբալ միջավայրում։ Իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանն առաջնորդվել է օրակարգային հարցերի և խնդիրների՝ դիվանագիտության, երկխոսության և փոխադարձ հարգանքի հիման վրա հասցեագրման հրամայականով:
Շեշտվել է, որ Հայաստանը, հավատարիմ մնալով ԱԷՄԳ նպատակներին և սկզբունքներին, վերահաստատում է շահագրգիռ կողմերի հետ կառուցողականորեն համագործակցելու և երկխոսությունը խթանելու իր պատրաստակամությունը և կշարունակի լինել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության ակտիվ կողմնակից։
Հայաստանի մշտական ներկայացուցիչը երախտագիտություն է հայտնել Կառավարիչների խորհրդի նախագահին, ԱԷՄԳ գլխավոր տնօրենին, գործընկերներին և քարտուղարությանը համագործակցային աշխատանքի համար:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով