Հայաստանը COP17-ի իր նախագահությանը մոտենում է պատասխանատվությամբ և ամուր հանձնառությամբ

Հայաստանը COP17-ի իր նախագահությանը մոտենում է պատասխանատվությամբ և ներառականության նկատմամբ ամուր հանձնառությամբ․ Աբիսողոմոնյան

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հռոմում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) իրականացման օժանդակ մարմնի 6-րդ (SBI-6) հանդիպման շրջանակներում COP17-ի Հայաստանի նախագահության կողմից կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։
Բացման ելույթներով հանդես են եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում, ներկայացնելով COP17-ի շրջանակներում նախատեսվող Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները, նշել է.
«Ձե՛րդ գերազանցություններ,
Հարգելի՛ պատվիրակներ,
Շնորհակալություն եմ հայտնում COP17-ին Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթությունները ներկայացնելու հնարավորության համար։ Մեր առաջնահերթություններն ընդգծում են շարունակականությունը, ներառականությունը և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի միջկառավարական բնույթի և բազմաշահառու մասնակցության նկատմամբ հարգանքը։ Մենք պատրաստակամ ենք խթանել գործողություններին ուղղված քննարկումները, նպաստել Կողմերի և շահագրգիռ կողմերի միջև կառուցողական ներգրավվածությանը և ապահովել Կոնվենցիայի ներքո իրականացվող տարբեր գործընթացների միջև համադրելիությունը, այդ թվում՝ գլոբալ վերանայման, մոնիթորինգի, իրականացման, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ու իրավունքը կրողների դերին առնչվող գործընթացները։
Այդ և COP17-ի նպատակների իրականացման ուղղությամբ կայուն քաղաքական խթան ապահովելու նպատակով մենք կազմակերպելու ենք Առաջնորդների գագաթնաժողով՝ կենսաբազմազանության և բնապահպանության հարցերը գլոբալ քաղաքական օրակարգի ամենաբարձր մակարդակի հասցնելու համար: Գագաթնաժողովը կծառայի որպես COP17-ի քաղաքական հենասյուն՝ ամրապնդելով հավակնոտությունը, ապահովելով ռազմավարական ուղղորդում և հաղորդելով քաղաքական խթան՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների և թիրախների իրականացման ուղղությամբ կայուն ու հետևողական առաջընթաց ապահովելու համար:
Կենսաբազմազանության վերաբերյալ Առաջնորդների գագաթնաժողովը նախատեսվում է 2026թ. հոկտեմբերի 16-ին Երևանում՝ «Առաջնորդներ` հանուն բնության» խորագրի ներքո:
Այս գագաթնաժողովը հատկապես արդիական է։ Պարտավորություններից դեպի իրականացում անցումը պահանջում է շարունակական քաղաքական ներգրավվածություն ամենաբարձր մակարդակով` հատկապես հաշվի առնելով, որ Կողմերը ձեռնամուխ են լինում Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի առաջին գլոբալ վերանայմանը։
Ավելին, առաջնորդների` ամենաբարձր քաղաքական մակարդակով համախմբման հիմնավորումը հստակ է, քանի որ կենսաբազմազանության կորուստը շարունակում է արագանալ՝ ունենալով լայնածավալ հետևանքներ պարենային անվտանգության, մարդու առողջության, կլիմայական դիմակայունության և կայուն զարգացման համար։ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման նախաշեմին բարձրագույն մակարդակով քաղաքական պատասխանատվությունը կենսական է լինելու։
Աշխարհաքաղաքական լարվածություններով, մրցակցային ճգնաժամերով և մասնատված առաջնահերթություններով բնորոշվող գլոբալ միջավայրում առկա է իրական վտանգ, որ կենսաբազմազանության օրակարգը կարող է հայտնվել առավել հրատապ քաղաքական ճնշումների ստվերում։ Հետևաբար, Առաջնորդների գագաթնաժողովը դիտարկվում է ոչ թե պարզապես տեսանելիության բարձրացման միջոցառում, այլ որպես գործիք` ուղղված համատեղ ուշադրության վերաիմաստավորմանը և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջմղման ուղղությամբ բարձր մակարդակի առաջնորդութան ամրապնդմանը:
Առաջնորդների գագաթնաժողովը նպատակ չունի փոխարինել կամ կրկնօրինակել COP17-ի պաշտոնական բարձր մակարդակի հատվածը։ Այն ընկալվում է որպես Համաժողովի մեկնարկի լրացուցիչ քաղաքական հատված, որը կոչված է ապահովել ռազմավարական ուղղորդում և բարձրագույն մակարդակով քաղաքական ուշադրություն։
Գագաթնաժողովը կհամախմբի պետությունների և կառավարությունների ղեկավարներին, միջազգային կազմակերպությունների առաջնորդներին, նշանավոր գիտնականներին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքների ներկայացուցիչներին, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ներգրավված հայտնի հասարակական գործիչներին։ Այս ձևաչափնը արտացոլում է ՀՀ նախագահության հանձնառությունը ներառական գործընթացին՝ կապելով քաղաքական առաջնորդությունը գիտության, մշակույթի և բնապահպանների կենսափորձի հետ և այդպիսով ամրապնդելով կենսաբազմազանության պահպանման համատեղ պատասխանատվության գիտակցումը։
Այս հարթակը եզակի հնարավորություն կընձեռի ընդգծելու տարբեր քաղաքական ոլորտներում, այդ թվում՝ զարգացման պլանավորման, ֆինանսների, գյուղատնտեսության, էներգետիկ, ենթակառուցվածքների և քաղաքային համակարգերում կենսաբազմազանության ինտեգրման կարևորությունը, ինչպես նաև խթանելու ոլորտային քաղաքականության ավելի սերտ համակարգումը։
Ակնկալվում է, որ գագաթնաժողովը կեզրափակվի Քաղաքական հռչակագրի ընդունմամբ՝ վերահաստատելով կենսաբազմազանության պահպանման, վերականգնման և կայուն կառավարման վերաբերյալ հանձնառությունները և ամրապնդելով կառավարությունների, մասնավոր հատվածի, բարեգործական կառույցների, գիտնականների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը։ Հատկանշական է, որ այն նպատակ ունի ապահովել քաղաքական ուղղորդում՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման համար։
Առաջնորդների գագաթնաժողովի հայեցակարգը և արդյունքների վերաբերյալ փաստաթղթի նախագիծը պատշաճ ժամկետներում կշրջանառվեն կողմերին և շահագրգիռ կողմերին` այս կարևոր նպատակի իրականացման ուղղությամբ ներառական, թափանցիկ և համագործակցային մոտեցում ապահովելու նպատակով։
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանը COP17-ի իր նախագահությանը մոտենում է պատասխանատվությամբ և ներառականության նկատմամբ ամուր հանձնառությամբ։ Մենք կարծում ենք, որ COP17-ը պետք է ոչ միայն գնահատի համատեղ առաջընթացը, այլև ամրապնդի քաղաքական վճռականությունը՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների և թիրախների համահունչ իրականացումը հետևողականորեն առաջ մղելու նպատակով։
Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում մենք ակնկալում ենք բոլոր պատվիրակությունների հետ սերտ համագործակցություն և ողջունում ենք ձեր դիտարկումներն ու առաջարկությունները Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ։
Շնորհակալություն»։
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

משרד החוץ הישראלי יגיש החלטה על הכרה רשמית ברצח העם הארמני

Իսրայելի ԱԳՆ-ն բանաձև կներկայացնի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը երկրի կառավարությանն է ներկայացնելու Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ բանաձև։ Երկրի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրել է X-ի

PACE מאמצת החלטה המביעה דאגה רצינית לגבי דיכוי מערכתי של התנגדות באזרבייג’ן

ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 24-ին նոր բանաձև է ընդունել՝ լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում այլախոհության համակարգային ճնշման կապակցությամբ, ընդգծել երկրի ցածր վարկանիշը Մամուլի ազատության ինդեքսում

חוזה אזרחי לבחירת מועמד יו”ר האסיפה הלאומית שלה היום, סגני ראש הממשלה והשרים יישארו ללא שינוי בממשלה החדשה

«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին կընտրի այսօր. նոր Կառավարությունում փոխվարչապետներն ու նախարարները չեն փոխվի

ԱԺ նախագահի ընտրության հետ կապված՝ իմ մոտեցումները չեմ հայտնի, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում ենք կայացնելու: Առաջադրված թեկնածուներից փակ,