Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ․ ՀԾԿՀ

Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ․ ՀԾԿՀ

Երևանում՝ «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի շրջանակում, անցկացվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայի բարեփոխումներին նվիրված երկօրյա միջազգային փորձագիտական աշխատաժողով։ Միջոցառման նպատակն է աջակցել Հայաստանում էլեկտրաէներգետիկայի շուկայի շարունակական բարեփոխումների գործնական իրականացմանը՝ ԵՄ-ի և անդամ երկրների փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության և ոլորտի կարգավորման առանցքային հարցերի քննարկման միջոցով։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն իր բացման խոսքում կարևորել է Եվրոպական միության աջակցությունն ու միջազգային փորձի փոխանակումը՝ ընդգծելով էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման, էներգիայի կուտակման համակարգերի կարգավորման և Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման նշանակությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի բարեփոխումների համատեքստում։ «Մեզ համար հատկապես կարևոր է ապահովել, որ միջազգային լավագույն փորձը ոչ միայն ուսումնասիրվի, այլև համապատասխանեցվի Հայաստանի առանձնահատկություններին ու կարիքներին՝ նպատակ ունենալով ապահովել բարեփոխումների գործնական և հետևողական իրականացումը։ Միաժամանակ, էներգիայի կուտակման համակարգերի զարգացումն ու դրանց արդյունավետ կարգավորումը կարևոր նշանակություն ունեն վերականգնվող էներգիայի ինտեգրման և էլեկտրաէներգետիկական համակարգի ճկունության բարձրացման տեսանկյունից»,- նշել է Մեսրոպ Մեսրոպյանը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի, հայաստանյան գրասենյակի մշտական փորձագետ Արմին Բյումը։ Նա կարևորել է ԵՄ-ի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով Հանձնաժողովի առանցքային դերը Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումների գործընթացում։ Նրա խոսքով՝ ԵՄ աջակցությամբ իրականացվող փորձագիտական և տեխնիկական համագործակցությունը նպաստում է եվրոպական փորձի փոխանակմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանն ու էներգետիկ ոլորտի բարեփոխումների առաջմղմանը։

Երկօրյա աշխատաժողովին մասնակցում են Հունգարիայից ժամանած փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի պետական կառույցների և ոլորտի կարգավորող մարմինների ներկայացուցիչներ։ Քննարկումների ընթացքում հունգարացի և միջազգային մասնագետները ներկայացնում են Հունգարիայի և Եվրամիության փորձը էլեկտրաէներգետիկայի շուկայի կարգավորման ու կառավարման տարբեր ուղղություններով՝ անդրադառնալով կիրառվող կարգավորիչ և ինստիտուցիոնալ մոտեցումներին, ինչպես նաև Հայաստանի պայմաններում դրանց տեղայնացման և գործնական կիրառման հնարավորություններին։ Աշխատաժողովի օրակարգն ընդգրկում է էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման, շուկայական գործառնությունների և հավասարակշռման մեխանիզմների, էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի կարգավորման, էներգետիկայի ոլորտի ինստիտուցիոնալ կազմակերպման և կարողությունների զարգացման, կարգավորիչ պահանջների կատարման ապահովման, էներգետիկայի և մրցակցության պաշտպանության մարմինների միջև համագործակցության, սպառողների պաշտպանության, ինչպես նաև վերականգնվող էներգիայի ծագման երաշխիքների համակարգի վերաբերյալ հարցեր։

Միջոցառումն անցկացվում է «Մաքուր էներգիայի անցման և փոխկապակցման խթանումն Արևելյան գործընկերության երկրներում» նախաձեռնության՝ «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի երրորդ փուլի շրջանակում։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Գերմանիան՝ որպես ԵՄ անդամ, Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է. վարչապետը՝ Գերմանիայի ԱԳ նախարարին

Գերմանիան՝ որպես ԵՄ անդամ, Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է. վարչապետը՝ Գերմանիայի ԱԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Յոհան Վադեֆուլի այցը Հայաստան և ընդգծել երկկողմ հարաբերությունների բարձր

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի. Վադեֆուլ

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի. Վադեֆուլ

«Թրամփի ուղու» երկու ուղղությամբ տեխնիկական պարամետրերի համաձայնեցման նպատակով ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համատեղ եռակողմ տեխնիկական աշխատանքային խումբ է ստեղծվել, որը նոյեմբերի 6-ին անցել է աշխատանքի՝ հայտարարել է

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացմանը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացմանը

Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացման արարողությանը, ինչպես նաև պանելային քննարկումների՝ համընդհանուր անվտանգության, խաղաղապահության և