Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը

Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը նոյեմբերի 26-ին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար, «Ձախեր» (Die Linke) կուսակցության ներկայացուցիչ Միրզե Էդիսի և խմբի անդամների հետ։

Այս մասին հայտնել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Հանդիպումը երկու երկրների խորհրդարանական խմբերի նոր կազմերի միջև առաջինն էր։ Երկուստեք կարևորվել են խմբերի միջև համագործակցության ձևավորումն ու զարգացումը, անմիջական երկխոսությունը և միմյանց գործունեությանն ու առաջնահերթություններին ծանոթանալը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացմանը, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը և երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Կողմերը կարևորել են նաև խորհրդարանական բարեկամական խմբերի միջև կանոնավոր շփումների և փոխայցելությունների կազմակերպումը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Հայաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինայում պատերազմի հետևանքով տուժած անձանց

Հայաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինայում պատերազմի հետևանքով տուժած անձանց

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունը նախաձեռնում է մարդասիրական դրամահավաք՝ աջակցելու Ուկրաինայում տիրող շարունակական մարդասիրական իրավիճակի հետևանքով տուժած անձանց։ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ նախաձեռնության շրջանակներում

Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Վիլնյուս

Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Վիլնյուս

ԱԺ պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Սոնա Ղազարյանը դեկտեմբերի 13-16-ը աշխատանքային այցով կգործուղվեն Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝

Աբու Դաբիում քննարկվել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները

Աբու Դաբիում քննարկվել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները

Նոյեմբերի 27-ին՝ Աբու Դաբի այցի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Սայիդ Ալ֊Հաջերիի հետ։ Զրուցակիցները քննարկել են