Հայաստանի և Իսպանիայի ԱԳ խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ

מגוון רחב של נושאים על סדר היום הבילטרלי נדונו במהלך התייעצויות בין משרדי החוץ של ארמניה וספרד

Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ

Հուլիսի 8-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Խորհրդակցությունները հայկական կողմից գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ իսպանական կողմից՝ Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարցերով պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոն:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Իսպանիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։

Քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական համագործակցության, ներդրումների խթանման, բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության ոլորտների զարգացման հեռանկարներին։ Կարևորվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացումը և բարձր մակարդակի փոխայցելությունների շարունակականությունը։

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Ընդգծվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության շարունակական խորացման կարևորությունը։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում արձանագրված դրական դինամիկային, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածությանը միտված նախաձեռնություններին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև միջազգային օրակարգի այլ կարևոր հարցերի:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Multi-sector Partnerships, Synergies & New Opportunities, a fishbowl discussion titled Media & Public Trust: Navigating the Communications Environment was held.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։ Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել