Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

הייק קונג’וריאן נפגש עם שגריר בריטניה ברפובליקה של ארמניה

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը օգոստոսի 20-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Հայկ Կոնջորյանը կարևորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հետ խորհրդարանական համագործակցության զարգացումը, մի շարք ոլորտներում փորձի փոխանակումն ու մասնագիտական աջակցությունը։ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կձևավորվեն բարեկամական խմբերը, այդ թվում` Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խումբը։

Հյուրի խնդրանքով Հայկ Կոնջորյանը խոսել է նորընտիր խորհրդարանի օրենսդրական աշխատանքներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջնահերթությունների մասին, անդրադարձել իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին։

Ալեքսանդրա Քոուլը շնորհավորել է Հայկ Կոնջորյանին՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Դեսպանը ևս ընդգծել է երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

אני סמוך ובטוח שארמניה תמשיך בהתקדמותה ובפיתוחה בהנהגתך: ראש ממשלת קוריאה לפשיניאן

Համոզված եմ, որ ՀՀ-ն կշարունակի առաջընթացն ու զարգացումը Ձեր ղեկավարության ներքո. Կորեայի վարչապետը՝ Փաշինյանին

Կորեայի Հանրապետության վարչապետ Հան Սոն-Սուկը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթով: Ուղերձում ասված է. «Կորեայի Հանրապետության կառավարության և քաղաքացիների

ארדואן גורר את אנקרה להרפתקה מסוכנת בסוריה: ישראל כץ

Էրդողանը Անկարան ներքաշում է Սիրիայում վտանգավոր արկածախնդրության մեջ. Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը քննադատել է Թուրքիայի նախագահին՝ հայտարարելով, որ Ռեջեփ Էրդողանը Անկարան ներքաշում է Սիրիայում վտանգավոր արկածախնդրության մեջ: Կացի խոսքով՝ Թել Ավիվը թույլ

ראש הממשלה ניקול פאשיניאן מוענק בפרס הססיאן לשלום

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ

Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ։ Սեպտեմբերի 18-ին նա Ալբերտ Օսվալդի հիմնադրամի մրցանակը կստանա