Skip to content

Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները. Հռիփսիմե Գրիգորյան

Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները. Հռիփսիմե Գրիգորյան


ԵԽԽՎ այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման խնդրին: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը խոսել է տարածաշրջանում զարգացումների և խաղաղության հասնելու՝ Հայաստանի ջանքերի մասին: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները:

Գրիգորյանը հիշեցրել է, որ ինտենսիվ բանակցություններից հետո մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման մասին, նշել, որ հայկական կողմը ցուցաբերել է համբերատարություն և անկեղծ հավատարմություն խաղաղության օրակարգին:

Հռիփսիմե Գրիգորյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել նաև Բաքվի դիրքորոշումը:

«Ցավոք, Բաքուն միակողմանիորեն արհեստական նախապայմաններ է առաջ քաշում։ Ավելին, Ադրբեջանն ապատեղեկատվական արշավ է իրականացնում սահմանի երկայնքով հրադադարի ենթադրյալ խախտումների վերաբերյալ»,- ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամը:

Նա ընդգծել է, որ Հայաստանն էսկալացիայի ճանապարհով գնալու մտադրություն չունի: Հակառակը, Երևանը վստահության մթնոլորտ կառուցելու մի շարք տարբերակներ է առաջարկել Բաքվին, այդ թվում՝ հրադադարի խախտումները հետաքննելու, սահմանային շրջաններից զորքերը հայելային հետ քաշելու, սպառազինությունները փոխադարձաբար վերահսկելու միասնական մեխանիզմի ձևաչափով: Սակայն ադրբեջանական կողմը դեռևս որևէ դրական արձագանք չի տվել Երևանի առաջարկներին:

Հռիփսիմե Գրիգորյանը վստահեցրել է ներկաներին, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում՝ կառուցելու վստահություն, հասնելու երաշխիքների՝ հակամարտությունները վերջնականապես բացառելու համար:

«Հայաստանը ձգտում է ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը, ինչը կհեշտացնի Հայաստան-Թուրքիա սահմանի ապաշրջափակումը»,- նշել է պատգամավորը և կոչ արել ԵԽԽՎ նիստի մասնակիցներին քայլեր ձեռնարկել ու ստիպել Ադրբեջանին ստորագրել Խաղաղության համաձայնագիրը, քանի որ, ըստ նրա, «տարածաշրջանի ժողովուրդներն արժանի են երկար սպասված խաղաղության»:



Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ՄԱԿ-ում մտահոգ են ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածության աճով

ՄԱԿ-ում մտահոգ են ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածության աճով

ՄԱԿ-ն անհանգստացած է ԱՄՆ ու Իրանի հարաբերություններում լարվածության աճով և հուսով են, որ կողմերը կարող են համաձայնեցնել միջնորդների օգնությամբ միջնորդավորված բանակցությունների անցկացումը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել

Մխիթար Հայրապետյանը Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության հնարավորություններն ու հեռանկարները

Մխիթար Հայրապետյանը Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության հնարավորություններն ու հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում որպես բանախոս հանդես է եկել ապրիլի 5-6-ը Փարիզում անցկացված ՀԲԸՄ Եվրոպայի «Կորիզ» (Goriz) առաջնորդության

Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի նիստում քննարկվել է Հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակը

Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի նիստում քննարկվել է Հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակը

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում անդրադարձել են Հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակին: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլայհերթին ողջունել է այն փաստը, որ Հայաստանն ընդունել է