Հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին.

Armenia's Foreign Ministry released statement on 38th anniversary of Sumgait massacres

Հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին. ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն X-ի միկրոբլոգում։

«1988 թվականին Ադրբեջանական ԽՍՀ ուժերի կազմակերպած Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին»,- հայտարարել է մեր արտգործնախարարությունը՝ Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ։

Ընդգծվել է, որ մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։

«Հիշողությունը միայն անցյալի մասին մտորելը չէ։ Այն վերահաստատում է մարդու իրավունքները պաշտպանելու, ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով մերժելու, երկարատև խաղաղության համար անսասան աշխատելու մեր համատեղ պատասխանատվությունը», — ասվում է հայտարարության մեջ։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47