ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Էստոնիայի իր պաշտոնակիցը մտքեր են փոխանակել փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Էստոնիայի իր պաշտոնակիցը մտքեր են փոխանակել փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ

Հոկտեմբերի 9-ին՝ Տալլինի թվային գագաթնաժողովի շրջանակներում, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի՝ գլոբալ հարցերով տեղակալ Մինա-Լինա Լինդի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները բարձր են գնահատել բազմակողմ հարթակներում Հայաստանի և Էստոնիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և մտքեր են փոխանակել փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ազատություն առցանց կոալիցիայի» և թվային միջավայրում մարդու իրավունքների խթանման շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու բազմակողմ ձևաչափերում ընդհանուր առաջնահերթությունների առաջմղմանը միտված համատեղ նախաձեռնությունները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, ինչպես նաև Հայաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հետագա ամրապնդմանը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Nikol Pashinyan congratulates Péter Magyar on being elected Prime Minister of Hungary

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Ջերմ շնորհավորանքներս Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մաղթում եմ հաջողություն Հունգարիայում բարեկեցություն և զարգացում ապահովելու

Swedish platform reveals document on Russian information operations ahead of elections in Armenia

Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը

Blankspot շվեդական հարթակը գրել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը ակտիվ տեղեկատվական գործողություններ է ձեռնարկել ՀՀ իշխանությունների դեմ: Նշվում է, որ հարթակի տրամադրության տակ