Ձերբակալվել է Բունդեսթագում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար գումար ստացած պատգամավորը

MP arrested for accepting money to defend Azerbaijani interests in Bundestag

Դատարանը կալանքի օրդեր է տվել Բունդեսթագի նախկին պատգամավորին, որը կասկածվում է կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը լոբբինգ անելու համար: Դրանից հետո Աքսել Ֆիշերին տեղափոխել են քննչական մեկուսարան, տեղեկացնում է DW-ն։ Նախկին պատգամավորը բազմիցս բաց է թողել դատական նիստերը, իսկ մինչ այդ այցելել է կլինիկա։ Սակայն դատարանի նշանակած փորձագետները պարզել են, որ Ֆիշերը կարող էր մասնակցել առնվազն երկու բաց թողնած նիստին։ Ի վերջո, նա կալանավորվել է Բադ Ցեկինգենի հիվանդանոցներից մեկում։ Ֆիշերի փաստաբանները բողոք են ներկայացրել։

Դեկտեմբերի 22-ի դատական նիստի ժամանակ նախկին պատգամավորը հայտարարել է իր անմեղության մասին։ Հաջորդ նիստը կկայանա հունվարի սկզբին, այդ ընթացքում նա կգտնվի Մյունխենի Շտադելհայմ բանտի քննչական մեկուսարանում։ Հիմնական մեղադրանքներից մեկի ժամկետը լրանալու է հունվարին, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները վստահ են, որ դատարանը ժամանակին որոշում կկայացնի:

Աքսել Ֆիշերը 1998-2021 թվականներին Բունդեսթագի անդամ է եղել Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունից, իսկ 2010 թվականից՝ նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ: 2018 թվականին պարզվել է, որ ԵԽԽՎ որոշ անդամներ կաշառք են ստացել Ադրբեջանի իշխանություններից՝ Եվրոպայում իրենց շահերը պաշտպանելու և առաջ մղելու  համար։ Ըստ քննության՝ Ֆիշերը փողի համար քվեարկել է հօգուտ Բաքվի, արել է ադրբեջանամետ հայտարարություններ և գաղտնի փաստաթղթեր է փոխանցել: Այս տվյալների համաձայն՝ Բունդեսթագի նախկին պատգամավորը 2011-2014 թվականներին Բաքվից ստացել է 58000 եվրո, իսկ 2015-2016 թվականներին՝ ևս 26300 եվրո։ 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ישראל רוצה להפריד בין נושא לבנון לשיחות בין ארה”ב לאיראן: CNN

Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN

Իսրայելի իշխանություններն ուսումնասիրում են Լիբանանի հարավից որոշ թվով զինվորականների դուրսբերման տարբերակը՝ Բեյրութի հետ բանակցությունների ընթացքում իրավիճակը բարելավելու համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական իրազեկ աղբյուրին: Նրա խոսքով՝ Իսրայելում մտածում են

חצי האי קרים אוסר מכירת דלק לכולם פרט לרשויות

Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց

Ղրիմում և Սևաստոպոլում դադարեցվել է վառելիքի տրամադրումը ֆիզիկական և իրավաբանական անձանց ինչպես կանխիկ և անկանխիկ, այնպես էլ կտրոններով: Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության

אצווה נוספת של חיטה שנשלחה מרוסיה לארמניה דרך אזרבייג’ן וגרוזיה

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 490 տոննա քաշով ցորենի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ ավելի վաղ այդ երթուղով մատակարարվել է ավելի քան